From Wikipedia, the free encyclopedia
Անգլիական խոհանոց, բրիտանական խոհանոցի տարածաշրջանային տարբերակը, բաղադրատոմսերի և սննդի պատրաստման ավանդույթների համադրություն Անգլիայում[1]։ Անգլիայի ավանդական ուտեստների հիմքը կազմում են միսը, ձուկը, բանջարեղենը և շիլաները[2]:Շատ տարբեր են սառը ուտեստները (ձկան գաստրոնոմիա, սենդվիչ)[3]. Առաջին ուտեեստներից ամենատարածվածներն են բուլյոնները և տարբեր տեսակի պյուրեները[4][5]։
Անգլիացիները իրենց սննդակարգում շատ են օգտագործում տավարի, հորթի, ոչխարի, խոզի միս։ Անգլիացիների նախասիրությունների շարքում արժե հատկապես առանձնացնել տավարի տապակած միսը և տավարի սթեյքը։ Մսի հետ մատուցվում են բազմազան սոուսներ, մարինադներ, առավել հաճախ լոլիկի սոուս և թթու, իսկ որպես խավարտ` կարտոֆիլ և բանջարեղեն[4][6]։
Սուրբ Ծննդյան պուդինգ - անգլիացիների ավանդական տոնական ուտեստներից մեկն է։ Պատրաստման համար օգտագործվում է ճարպայուղ, ալյուր, չամիչ, շաքար, ձու և տարբեր համեմունքներ։ Մատուցելուց առաջ պուդինգի վրա ռոմ են լցնում, այրում և այդպես դնում սեղանի վրա։ Ավանդական տոնական ուտեստներ են համարվում նաև լցոնված հնդկահավը բանջարեղենով, ծննդյան տորթը և այլն[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.