Անգլերեն Վիքիպեդիա (անգլ.՝ English Wikipedia), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի անգլալեզու և առաջին տարբերակն է։ Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Անգլերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։ Հիմնադրվել է 2001 թվականի հունվարի 15-ին։ 2016 թվականի դրությամբ հոդվածների քանակով Վիքիպեդիաների շարքում գրավում է առաջին հորիզոնականը[1]։ 2024 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ բոլոր Վիքիպեդիաների հոդվածների 10.8%-ը Անգլերեն Վիքիպեդիայում են։ 2003 թվականին հարաբերությունը 50%-էր, սակայն աստիճանաբար նվազել է Վիքիպեդիաների այլ լեզուների զարգացման պատճառով[2]։ Այս պահին Անգլերեն Վիքիպեդիայում կա մոտ 6 867 800 հոդված[3]։ 2015 թվականի հոկտեմբերին Անգլերեն Վիքիպեդիայի հոդվածների ընդհանուր տեքստը սեղմված վիճակում կազմում էր 11.5 գիգաբայթ[4]։ 2015 թվականի նոյեմբերի 1-ին անցել է 5,000,000 հոդվածի շեմը[5], ինչի առթիվ ժամանակավոր փոխվել է կայքի պատկերանիշը[6]։

Արագ փաստեր Անգլերեն Վիքիպեդիա English Wikipedia, URL՝ ...
Վիքիպեդիայի Favicon Անգլերեն Վիքիպեդիա
English Wikipedia
Thumb Thumb
URL՝en.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԱնգլերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2001 հունվարի 15
Հոդվածների թիվ՝6 867 800
Էջերի թիվ՝61 247 512
Խմբագրումների թիվ՝1 235 681 164
Գրանցված մասնակիցներ՝47 815 728
Ակտիվ մասնակիցներ՝113 653
Ադմինիստրատորներ՝855
Խորություն:1264.9
Փակել

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.