![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Testosteron.svg/langhy-640px-Testosteron.svg.png&w=640&q=50)
Անաբոլիկ անդրոգենային ստերոիդներ
From Wikipedia, the free encyclopedia
Անաբոլիկ անդրոգենային ստերոիդներ (ԱԱՍ, հունարեն՝ ἀναβολή՝ նետվող), հայտնի են նաև անաբոլիկ ստերոիդներ անվամբ, կառուցվածքով ցիկլիկ ստերոիդային օղակ պարունակող դեղեր, որոնք օրգանիզմի վրա թողնում են տեստոստերոնի և դեհիդրոտեստոստերոնի նման ազդեցություններ։ Այս նյութերն օժտված են անաբոտիկ (նյութագոյացնող) և անդրոգենային հատկություններով։ Սրանք մեծացնում են սպիտակուցների քանակն օրգանիզմում, հատկապես՝ կմախքային մկաններում։ ԱԱՍ-ն ունեն նաև անդրոգենային և վիրիլիզացնող (վիրիլիզմ, տղամարդուն բնորոշ հատկանիշների առաջացում) ազդեցություն։ Առաջանում են առնականացման (մասկուլինացում) հատկանիշներ՝ սերմնարանների մեծացում (առաջնայինս սեռական հատկանիշ), երկրորդային սեռական հատկանիշների (մազածածկույթի շատացում, ձայնային ժեղքի մեծացում) արտահայտվածություն։ Անաբոլիկ բառը ծագել է հունարեն ἀναβολή՝ անաբոլ բառից, որը նշանակում է նետվող, անդրոգենը՝ հունարեն՝ ἀνδρός՝ անդրոս բառից, որ նշանակում է «տղամարդու» և -γενής -գենեզ՝ «ծնվել» բառերից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Testosteron.svg/320px-Testosteron.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Metandienone.svg/320px-Metandienone.svg.png)
Անաբոլիկ ստերոիդներն առաջին անգամ ստացվել են 1930 թվականին, այժմ կիրառվում են բժշկությունում՝ մկանների աճի խթանման, ախորժակի բարձրացման, սեռական հասունացման՝ արբունքի խթանման, տկարության քրոնիկական ընթացքով (քաղցկեղ, ՁԻԱՀ) հիվանդությունների բուժման նպատակներով։ Սպորտային բժշկության ամերիկյան քոլեջը նշում է, որ անաբոլիկ ստերոիդների համապատասխան ընդունման դեպքում սրանք կարող են մեծացնել օրգանիզմի քաշը, և ինչպես նշում են փաստերը, տկար օրգանիզմները հաճախ մկանային զնագված են հավաքում[1]։
Սրանց երկարատև կամ բարձր չափաքանակներով օգտագործումը կարող է վնասել առողջությունը[2][3]։ Կարող է նկատվել խոլեստերոլի մակարդակի փոփոխություն (ցածր խտության լիպոպրոտեինների ավելացում, մեծ խտության լիպոպրոտեինների նվազում), արյան ճնշման մեծացում, կորյակների (պզուկ, ակնե) առաջացում, լյարդի ախտահարում, (հիմնաանում՝ ստերոիդների բերանային ընդունման դեպքում) և սրտի ձախ փորոքում կատարվող վտանգավոր փոփոխություններ[4]։ Կարող են նկատվել նաև հորմոնային փոփոխություններ, կնաստինքություն (գինեկոմաստիա), սերմանրանների փոքրացում։
Անաբոլիկ ստերոիդները, որպես կենսախթանիչներ, օգտագործվում են սպորտում, բոդիբիլդինգում՝ մկանային զանգվածի մեծացման նպատակներով։ Սակայն սրանց օգտագործման նպատակահարմարությունը մինչև հիմա դեռ քննարկվում է, քանի որ կարող են ունենալ նաև կողմնակի, ոչ ցանկալի ազդեցություններ։ Պաշտոնապես, անաբոլիկ ստերոիդների կիրառումը սպորտում, որն առավել հայտնի է «դոպինգ» անունով, արգելվում է շատ միջազգային սպորտային կազմակերպությունների կողմից[5][6]։ Այն երկրներում, որտեղ ԱԱՍ-ների օգտագործումը օրենսդրորեն արգելվում է, սովորաբար կան սև շուկաներ, որտեղ դրանք վաճառովում են։