իսպանացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Անա Մարիա Պաստոր Ջուլիան (նոյեմբերի 11, 1957[1], Cubillos, Zamora Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ Ժողովրդական կուսակցությունից, ով Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի նախագահն է 2016 թվականի հուլիսի 19-ից։ Նախքան այդ նա եղել է Առաղջապահության նախարարը 2002-2004 թվականներին և Աշխատանքի և տրանսպորտի նախարարը 2011-2016 թվականներին[5]։
Անա Պաստոր Ջուլիան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1957[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Cubillos, Zamora Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Սալամանկայի համալսարան[2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և բժիշկ |
Ամուսին | José Benito Suárez Costa?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | President of the Congress of Deputies?, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի հանրային աշխատանքների նախարար, Minister of Health and Consumer Affairs of Spain?, Q45073777?, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, undersecretary?, director general? և undersecretary? |
Կուսակցություն | Ժողովրդական կուսակցություն[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Ana Pastor Julián Վիքիպահեստում |
Անա Պաստոր Ջուլիանը ծնվել է Սամորայի Կուբալիոս բնակավայրում, նա ստացել է բժշկի և խիրուրգի կրթություն Սալամանկայի համալսարանում և եղել է Ժողովրդական առողջապահության ադմինիստրացիայի ավագ գիտաշխատող։
Նա եղել է Պոնտեվեդրայի տարածքային առողջապահական ծառայության պլանավորման տնօրենը, որը ենթարկվում էր Գալիսիայի ինքնավար համայնքի առողջապահության նախարարությանը։ Ժողովրդական կուսակցության XV համաժողովում նա ընտրվել է սոցիալական քաղաքականության հատուկ քարտուղար։ Նա միաժամանակ դարձավ կուակցության սոցիալական անդամակցության կորդինատորը[6]։ Նա ներկայացնում է Պոնտեվեդրա պրովինցիան Պատգամավորների Կոնգրեսում 2000 թվականից` դառնալով Կոնգրեսի երկրորդ փոխնախագահը մինչև 2011 թվականի դեկտեմբերի 13-ը։ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին նա նշանակվեց Աշխատանքի և տրանսպորտի նախարար[7]։
2016 թվականի հուլիսի 18-ին Մարիանո Ռախոյը Պաստորին հայտարարեց Ժողովրդական կուսակցության Կունգրեսի նախագահի թեկնածու, ում սատարում էր Քաղաքացիներ կուսակցությունը։ Որպես խոսնակ, նա նաև գլխավորում է ստորին պալատի ինն անդամ ունեցող հատուկ կոմիտեն[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.