From Wikipedia, the free encyclopedia
Այսեդորա Դունկան (անգլ.՝ Isadora Duncan, իրական անունը՝ Դորա Էնջելա Դունկան[12][13], անգլ.՝ Dora Angela Duncan, մայիսի 26, 1877[1][2][3] կամ մայիսի 27, 1878[3][4][5], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա[6] - սեպտեմբերի 14, 1927[4][7][8][…], Նիս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[6]), պարուհի, ժամանակակից պարի հիմնադիրը։ Մշակել է պարային համակարգ և պլաստիկա, որը կապում էր հին հունական պարի հետ։
Այսեդորա Դունկան անգլ.՝ Angela Isadora Duncan | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1877[1][2][3] կամ մայիսի 27, 1878[3][4][5] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա[6] |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1927[4][7][8][…] |
Մահվան վայր | Նիս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[6] |
Գերեզման | Պեր Լաշեզ[9][10] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և ԽՍՀՄ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | պարուհի, պարուսույց, ինքնակենսագիր, սցենարիստ, բալետի պարող և գրող |
Ամուսին | Սերգեյ Եսենին |
Ծնողներ | հայր՝ Joseph Charles Duncan?[11], մայր՝ Mary Dora Gray?[11] |
Երեխաներ | Դեյդրե Քրեյգ[7] և Պատրիկ Օգոստոս Դունկան |
Ստորագրություն | |
Isadora Duncan Վիքիպահեստում |
Սերգեյ Եսենինի կինը 1922-1924 թվականներին։
Ծնվել է 1877 թվականի մայիսի 27-ին Սան Ֆրանցիսկոյում Ջոզեֆ Դանկանի ընտանիքում, ով սնանկանալուց հետո թողել է իր կնոջը 4 երեխաների հետ միայնակ։
Թաքցնելով Այսեդորայի տարիքը, նրան 5 տարեկանում տանում են դպրոց։ 13 տարեկանում թողնում է դպրոցը, սկսում է լուրջ զբաղվել պարով և երաժշտությամբ, շարունակելով ինքնուսուցումը։ Մինչև 1902 թվականը հանդես է եկել Լոյի Ֆուլլերի հետ միասին, ով իր ազդեցությունն է թողել Դունկանի պարային ոճի ձևավորման վրա։
18 տարեկանում Դունկանը տեղափոխվեց Չիկագո, որտեղ սկսեց հանդեց գալ պարային համարներով գիշերային ակումբներում՝ պարում էր ոտաբոբիկ, ցնցելով հանդիսատեսին։
1903 թվականին Դունկանը իրականացրեց ուխտագնացություն դեպի Հունաստան։ Կոպանոս բլրի վրա նախաձեռնեց «տաճարի կառուցում», որտեղ պետք է անց կացվեին պարի փորձերը հիմա բացվել է (Այսեդորա և Ռայմոնդ Դունկանի անվան պարի ուսումնասիրման կենտրոն)։ Ելույթները ուղեկցում էր երգչախումբ, որը կազմված էր տասը տղաներից, ում հետ 1904 թվականին Այսեդորան հանդես է եկել Վիենայում, Մյունխենում, Բեռլինում։
1904 թվականին ծանոթացել է թատրոնի ռեժիսոր Էդվարդ Կրեգի հետ, դարձել նրա սիրուհին, ունեցել նրանից աղջիկ։ 1904-1905 մի քանի համերգ է տվել Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում, որտեղ ծանոթացել է Ստանիսլավսկու հետ։ 1913 թվականին նորից է գնում Ռուսաստան։ Այնտեղ նա ուներ բավականին երկրպագուներ և հետևորդներ, որոնք բացում էին իրենց սեփական, ժամանակակից պարի ստուդիաները։
Դունկանը չի եղել հասարակ դերասանուհի և պարուհի։ Նրա ձգտումները ավելի հեռուն էին գնում, քան վարպետության հասարակ կատարելագործումը։ Նա երազում էր ստեղծել նոր մարդ, ում համար պարը կլիներ ավելին, քան ուղղակի աշխատանք։ Դունկանի, ինչպես նաև նրա սերնդակիցների վրա մեծ ազդեցություն է թողել Նիցշեն։ Ամպատասխան չթողնելով նրա փիլիսոփայությունը, Դունկանը հեղինակում է «Ապագայի պարը» գիրքը։ Ինչպես Նիցշեի մոտ Զարատուստրան, այնպես էլ մարդիկ, ովքեր նկարագրված էին Դունկանի գրքում, տեսնում էին իրենց ապագայի մարգարեներ։
Նա գրում էր, որ կինը հասնելու է մի նոր ինտելեկտուալ - ֆիզիկական փուլի. « Եթե իմ արվեստը խորհրդանշական է, ապա այդ խորհրդանիշը միայն մեկն է. կնոջ ազատությունը»։ Դունկանը շեշտում էր, որ պարը պետք է դառնա մարդկային շարժման միակ շարունակությունը, պետք է ցույց տա զգացմունքները և կատարողի խառնվածքը, հոգու լեզուն պիտի դառնա պարի ստեղծման իմպուլսը։
Ես փախա Եվրոպայի արվեստից, որը սերտորեն կապված էր կոմերցիայի հետ։ Գեղեցիկ կնոջ Ձևամոլ, նազելի, բայց բծախնդիր ժեստերից առավել, ես նախընտրում եմ չնայած կուզիկ, բայց հոգով լցված գաղափարներ։ Չկա այնպիսի դիրք, այնպիսի շարժում կամ ժեստ, որոնք իրենք իրենցով գեղեցիկ լինեն։ Յուրաքանչյուր շարժում կլինի գեղեցիկ միայն այն ժամանակ, երբ այն ճշմարտացիորեն արտացոլում է անկեղծ զգացմունքներն ու մտքերը։ «Գեղեցկության գիծ » դարձվածքը աբսուրդ է։ Գիծը միայն այն ժամանակ է գեղեցիկ, երբ ուղղված է դեպի գեղեցկագույն նպատակը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.