Այն երկրում
From Wikipedia, the free encyclopedia
«Այն երկրում» (ռուս.՝ «В той стране»), 1997 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Լիդիա Բոբրովան[2][3][4] Բորիս Եկիմովի պատմվածքների հիման վրա։ Ֆիլմը մասնակցել է ավելի քան 30 միջազգային կինոփառատոների։
Այն երկրում ռուս.՝ В той стране | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1997 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լիդիյա Բոբրովա |
Սցենարի հեղինակ | Լիդիյա Բոբրովա |
Դերակատարներ | Anna Ovsyannikova? և Լիդիա Սավչենկո |
Օպերատոր | Սերգեյ Աստախով |
Երաժշտություն | Գենադի Զավոլոկին |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Բորիս Եկիմովը, որպես կանոն, գրել է պատմվածքներ Կրասնոդարի երկրամասի գյուղացիների կյանքի մասին ԽՍՀՄ տարիներին։ «Այն երկրում» ֆիլմի համար Բ. Եկիմովի պատմվածքների սյուժեները մի փոքր փոփոխվել են, քանի որ գործողությունը տեղափոխվել է 1990-ականների կեսերի Ռուսաստանի հյուսիսի տիպիկ գյուղ (ֆիլմը նկարահանվել է Արխանգելսկի մարզում)։ Ֆիլմը չի հնչյունավորվել ստուդիայում, այլ ձայնը ձայնագրվել է անմիջապես նկարահանման հրապարակում։ Դրա շնորհիվ ձեռք է բերվել վավերագրական էֆեկտ։ Բացի այդ, ֆիլմում դերերի մեծ մասը կատարում են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։