From Wikipedia, the free encyclopedia
Ամրության սահման, մեխանիկական լարման արժեք, որից հետո տեղի է ունենում նյութի քայքայում։ Տվյալ նյութից կառուցված մարմնի մեխանիկական լարում, որից բարձր արժեքի դեպքում մարմինը քայքայվում է։ Ամրության սահմանները լինում են ստատիկական և դինամիկական, ինչպես նաև սեղմման և ձգման։
Ստատիկ ամրության սահմանը, որը հաճախ հաճախ կոչվում է ուղղակի ամրության սահման, անընդհատ մեխանիկակական լարման շեմային արժեքն է, որը գերազանցելու դեպքում մեխանիկական լարումը քայքայում է տվյալ նյութից կազմված մարմինը։ Համաձայն ԳՕՍՏ 1497-84 -ի «Ձգման փորձարկման մեթոդներ», ավելի ճիշտ ժամանակավոր դիմադրություն է քայքայման նկատմամբ, որը համապատասխանում է քայքայումից առաջ գործադրված վերջին ճիգին։ Տերմինը գալիս է այն մտքից, որ նյութն անորոշ ժամանակով կարող է դիմանալ ցանկացած ստատիկ բեռի, եթե այն ստեղծում է ամրության սահմանից փոքր լարման ուժ։ Ժամանակավոր դիմադրության (նույնիսկ գերազանցելով այն իրական կամ քվազիստատիկ թեստերում) ընթացքում կամ անմիջապես հետո նյութը փլուզվում է (թեստային նմուշը մանրացված կլինի մի քանի մասի, հավանական է, որ գրեթե անմիջապես, այսինքն, ոչ ավել քան 10 վրկ)։
Դինամիկ ամրության սահմանը փոփոխական մեխանիկական լարման ազդեցությունն է (օրինակ հարվածի ժամանակ), որը գերազանցելու դեպքում տվյալ նյութից մարմինը քայքայվում է։ Մարմնի վրա դինամիկ ազդեցության ժամանակ այն քայքայվում է անմիջապես ազդեցությունից հետո։ Այդ իրավիճակներում տվյալ բնութագիրը կոչվում է պայմանական-ակնթարթային կամ փխրուն-կարճաժամկետ ամրության սահման։
Սեղմման ամրության սահման է համարվում այն մեխանիկական լարման սահմանային արժեքը (ստատիկականի դեպքում հաստատաուն, դինամիկականի դեպքում փոփոխական), որի բավականին կարճաժամկետ ազդեցության դեպքում մարմինը սեղմվում է կամ դեֆորմացվում։ Տարբեր նյութերի դեպքում դրա արժեքը տարբեր է։
Ձգման ամրության սահման է համարվում այն մեխանիկական լարման սահմանային արժեքը (ստատիկականի դեպքում հաստատաուն, դինամիկականի դեպքում փոփոխական), որի բավականին կարճաժամկետ ազդեցության դեպքում մարմինը ձգվում է կամ պատռվում։ Տարբեր նյութերի դեպքում դրա արժեքը նույնպես տարբեր է։
Պինդ մարմինների ամրությունը պայմանավորված է մարմնի ատոմների փոխազդեցությամբ։ Նրանց միջև հեռավորության մեծացման դեպքում նրանց միջև առաջանում են ուժեղ ձգողության ուժեր, ընդ որում, կրիտիկական հեռավորության վրա այդ ուժն ամենամեծն է։ Այդ ուժին համապատասխանող լարումը կոչվում է տեսական ձգման ամրություն և կազմում է σտեսկ ≈ 0,1E, որտեղ E —Յունգի մոդուլն է։ Գործնականում դիտվում է մարմինների քայքայում ավելի փոքր արժեքի դեպում, ինչը պայմանավորված է մարմինների անհամասեռությամբ։
Որոշ ձգման ամրության -ի արժեքներ ՄՊա-ներով (1 кгс/мм² = 100 кгс/см² ≈ 10 МН/м² = 10 МПа) (1 МПа = 1 Н/мм² ≈ 10 кгс/см²)[1]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.