![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e7/Amenhotep_I_Stele.jpg/640px-Amenhotep_I_Stele.jpg&w=640&q=50)
Ամենհոտեպ I
From Wikipedia, the free encyclopedia
Ամենհոտեպ I (անգլ.՝ Amenhotep I, մ.թ.ա. 16-րդ դար, Եգիպտոսի նոր թագավորություն, Հին Եգիպտոս, Եգիպտոս - մոտ մ. թ. ա. 1504, /ˌæmɛnˈhoʊtɛp/[1]) (եգիպ.՝ jmn-ḥtp(w) /jaˌmanuwˈħatpaw/ «Ամոնը գոհ է», Ամառնա սեպագրում՝ a-ma-an-ha-at-pe or -at-pa), Ամենոթես I[2] կամ Ամենոֆիս I (/əˈmɛnoʊfɪs/[3],) հին հունարեն Ἀμένωφις[4], երբեմն նաև՝ թագավոր Ջեսերկերե (գրադարձություն՝ Ḏsr-k3-R`)[5], եգիպտական տասնութերորդ արքայատոհմի երկրորդ փարավոն, որի գահակալությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա․ 1526 -1506 թվականներով։ Եղել է Ահմոս I փարավոնի և Ահմոս-Նեֆերտարի թագուհու որդին, ունեցել է իրենից մեծ երկու ավագ եղբայրներ՝ Ահմոս-Անխը և Ահմոս Սապաիրը, և չի ակնկալվել, որ կժառանգի գահը։ Սակայն Ահմոս I-ի գահակալության 17-րդ տարվա և մահվան միջև ընկած ժամանակահատվածի 8-րդ տարում վերջինիս ժառանգորդը մահացել է և Ամենհոտեպը դարձել է թագաժառանգ[4], որից հետո նա գահ է բարձրացել ու իշխել 21 տարի[6]։ Թեև նրա թագավորությունը վատ է վավերագրված, հնարավոր է հիմնական պատմությունը հավաքել առկա ապացույցներից։ Նա ժառանգել է հոր ռազմական նվաճումներով ձևավորված թագավորություն և պահպանել է գերիշխանությունը Նուբիայի և Նեղոսի դելտայի նկատմամբ, սակայն հավանաբար չի փորձել պահպանել Եգիպտոսի իշխանությունը Լևանտում։ Նա շարունակել է Վերին Եգիպտոսում տաճարների վերակառուցումը և նորարարություն է մտցրել մահվան համալիրի նախագծման մեջ՝ առանձնացնելով իր դամբարանը մահվան տաճարից, որով արքայական թաղման տաճարների նախագծման մեջ միտում է ձևավորել, որը պահպանվել է ողջ Նոր Թագավորության ընթացքում։ Մահից հետո աստվածացվել է՝ որպես Դեյր էլ-Մեդինայի հովանավոր աստված[7]։
Ամենհոտեպ I | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 16-րդ դար |
Ծննդավայր | Եգիպտոսի նոր թագավորություն, Հին Եգիպտոս, Եգիպտոս |
Մահացել է՝ | մոտ մ. թ. ա. 1504 |
Dra' Abu el-Naga | |
Երկիր | Հին Եգիպտոս և Եգիպտոսի նոր թագավորություն |
Տոհմ | Տասնութերորդ արքայատոհմ |
պետական գործիչ | |
Հայր | Ահմոս I |
Մայր | Ահմոս-Նեֆերտարի |