From Wikipedia, the free encyclopedia
Շարլ Լուի Ամբուազ Թոմա (ֆր.՝ Charles Louis Ambroise Thomas, օգոստոսի 5, 1811[1][2][3][…], Մեց[4] - փետրվարի 12, 1896[1][3][5][…], rue du Conservatoire, Փարիզի 9-րդ շրջան[4][6]), ֆրանսիացի երգահան, օպերաների հեղինակ։ Փարիզի երաժշտանոցի տնօրեն (1871-ից մինչև մահ)։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Մինյոն»[10][11][12] (1866) և «Համլետ» (1868) օպերաները։ Գրել է նաև «Գնչուհի», «Բեթի», «Փոթորիկ» բալետները, կանտատներ, քայլերգեր, մոտետներ, գործիքային ստեղծագործություններ և այլն։ Նրա երաժշտությունը առանձնանում է նրբանկատությամբ, մեղեդայնությամբ, ինչպես նաև նրբաճաշակ գործիքավորմամբ։ Թոմայի աշակերտներից է Ժյուլ Մասնեն։
Ամբրուազ Թոմա | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Charles Louis Ambroise Thomas |
Ծնվել է | օգոստոսի 5, 1811[1][2][3][…] Մեց[4] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | փետրվարի 12, 1896[1][3][5][…] (84 տարեկան) rue du Conservatoire, Փարիզի 9-րդ շրջան[4][6] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[7] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Ստանիսլավի ակադեմիա[8] |
Պարգևներ | |
Ambroise Thomas Վիքիպահեստում |
Ամբրուազ Թոման ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Ուսանել է Փարիզի կոնսերվատորիայում, միաժամանակ՝ ստեղծագործել և դեռ ուսանող՝ արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն երաժշտական պարգևին՝ Prix de Rome մրցանակի։ 1837 թվականին գրել է իր առաջին օպերան՝ La double échelle-ը, հետագա տասնամյակներում հեղինակել է ևս քսան օպերա, որոնց մեծ մասը կատակերգական են։ Նրա ստեղծագործությունները իր կենդանության օրոք ներկայացվել են Ֆրանսիայում և արտերկրում, ունեցել որոշակի հաջողություն։
1856 թվականից Թոման սկսել է դասախոսել իր ալմա մատերում՝ Փարիզի կոնսերվատորիայում, արժանացել պրոֆեսորի կոչման, իսկ 1871 թվականին նշանակվել է ռեկտոր և մինչև իր մահը ղեկավարել երկրի գլխավոր երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունը։
Քսաներորդ դարում նրա ստեղծագործությունները գրեթե մոռացության են մատնվել, սակայն վերջին շրջանում Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում դրանց նկատմամբ որոշ հետաքրքրություն է նկատվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.