բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Շքանարգիզ (Հիպեաստրում) (լատին․՝ Amaryllis (Hippeastrum)) կամ ամարիլիս[1] (լատին․՝ Amaryllis՝ շքանարգիզ), շքանարգիզազգիների (Amaryllidaceae) ընտանիքին պատկանող միաշաքիլ բույսերի օլիգոտիպ տեսակ։ Այն դասակարգեց շվեդ կարգաբան Կառլ Լիննեյը 1753 թվականին[2]։
Շքանարգիզ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Amaryllis | ||||||||
|
Հայտնի դեկորատիվ սենյակային բույս է, հաճախ հանդիպում է այդ անվամբ։ Իրականում հանդիսանում է հիբրիդային հիպեաստրում։ Իսկական ամարիլիսները տնային պայմաններում չեն աճեցվում։
Ամարիլիսը մի գեղեցկուհի հովվուհու անունն է, որը երկու հազար տարի առաջ նկարագրված է հույն բանաստեղծ Թեոկրիտի հովվերգություններում։ Ամարիլիս անվան տակ հայտնի են շքանարգիզներ (Amaryllis) և Հիպեաստրում (Hippeastrum) ցեղերը։ Շքանարգիզների ցեղին է պատկանում A.belladonna L. բույս, որն ունի մինչև 40-50 սմ-ի հասնող ծաղկակիր ցողուն, 4-8 համեմատաբար փոքր, դուրեկան բուրմունք արձակող զանգակաձագարաձև ծաղիկներ։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է (Կառռու անապատը)։ Հիպպեաստրումի ցեղի ներկայացուցիչների ծաղկակիր ցողունի վրա սովորաբար բացվում են 2-4 խոշոր ծաղիկներ։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Այգեգործության մեջ այդ երկու ցեղերի ներկայացուցիչներն էլ կոչվում են հիբրիդ ամարիլիսներ (A. hybrida Hort.)։
Մշակության մեջ սովորաբար հանդիպում են հիպեաստրում ցեղի հիբրիդային սորտերը։ Տերևները գծավոր են, մի քիչ հաստացած, ծաղկակիր ցողունի վրա աճում են 2-3 խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը երբեմն անցնում է 20 սմ-ից։ Ծաղիկները լինում են մորագույն, զանազան նրբերանգներով, բաց վարդագույնից մինչև մուգ բալագույն, վառ կարմիր, նարնջագույն, բաց դեղնագույն, հազվադեպ՝ մաքուր սպիտակ և այլն։
Տեսակն ավանդաբար համարվել է մոնոտիպ, որը ներկայացված է Ամարիլիս բելադոնա տեսակով (Amaryllis belladonna)[1][3], միայն թե 1998 թվականին նկարագրվել է ևս մեկ տեսակ, որը ներկայումս ճանաչված է գիտական աշխարհում։ The Plant List-ի (բույսերի հանրագիտարան) տվյալների բազայի տեղեկությունների համաձայն այն ունի 4 տեսակ[4]՝
Ավելի վաղ ամարիլիս ցեղը ներառում էր տեսակներ, որոնք այժմ ներառվում են հիպեստրում ցեղին[1], սակայն դրանք առօրյա կյանքում սխալմամբ կոչում են ամարիլիսներ։
Սովորաբար շքանարգիզները ծաղկում են գարնանը, իսկ երբեմն՝ նաև ամռանը։ Բույսը վաղ ծաղկեցման ենթարկելով, հունվար ամսին կարելի է ունենալ ծաղկած բույսեր։ Վաղ ծաղկեցման համար նախ պետք է ընտրել ամենախոշոր և առողջ սոխուկավոր բույսերը և ծաղկումն ավարտվելուց հետո վերատնկել նոր թաղարների մեջ։ Չպետք է թողնել, որ վաղ ծաղկեցման համար նախատեսված բույսերը սերմակալեն։ Վերատնկման ժամանակ արմատների վրայի հողագնդիկը շատ զգուշությամբ պետք է մաքրել, ուշադրությամբ ստուգել արմատները և կտրել-հեռացնել վնասված, հիվանդ, թույլ, կամ չորացած մասերը։ Բոլոր կտրվածքները անհրաժեշտ է ծածկել փայտածխափոշով։ Շքանարգիզները հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չեն։ Սոխուկը պետք է տնկել այն հաշվով, որ իր չափի ⅓-րդ մասով դուրս մնա հողից։ Տնկման ընթացքում թաղարը անհրաժեշտ է հաճախակի շարժել, թեթևակի խփելով հատակին և բութ մատերով սեղմել թաղարի միջի հողը, որպեսզի այն լցվի, տարածվի արմատների արանքը և սոխուկի տակը։ Ամառվա ընթացքում բույսերին տրվում է թարմ գոմաղբից պատրաստված կոյաջուր։ Բույսի հանգստի շրջանը սկսվում է սեպտեմբեր ամսից։ Այդ ժամանակ անհրաժեշտ է աստիճանաբար դադարեցնել բույսերի ջրումը, արհեստականորեն արագացնելով նրանց հանգստի շրջանի մոտեցումը։ Հանգստի շրջանում բույսը ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է թեթևակի ջրել, որպեսզի սոխուկները չցամաքեն և արմատները չչորանան։ Ջուրը տրվում է գոլ վիճակում, որը նպաստում է վաղ ծաղկեցմանը։Բույսի աճման սկզբնական շրջանում պետք է տալ ազոտական պարարտանյութեր՝ մեկ դույլ ջրիկացրած կոյաջրին խառնելով 5-10 գ սելիտրա։ Շքանարգիզները բազմացվում են սերմերով և սոխուկներով։ Մեկ գ. սերմը պարունակում է 100 հատիկ։ Ցանքը կատարվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին՝ ջերմատներում, կավաթասերի մեջ։ Խուրհուրդ է տրվում հողախառնուրդը պատրաստել ճմահողից կամ այգու հողից, որին պետք է խառնել որոշ չափով տերևահող և ավազ։ Ապրիլի սկզբներին բուսակները փոխադրում են փոքր թաղարների մեջ։ Երբ թաղարների մեջ բույսերը արդեն աճել ամրացել են, դրանք անհրաժեշտ է տեղափոխել ջերմոց և մինչև շուրթերը թաղել գրունտում։ Աշնան դեմ թաղարները փոխադրում են ջերմատուն ու պահում 10-12° ջերմության պայմաններում։ Ձմեռվա ամիսներին բույսերը դադարում են աճելուց։ Գարնանը բույսերը վերատնկում են ավելի մեծ թաղարների մեջ և նորից փոխադրում ջերմոց։ Ամառվա ընթացքում բույսերը մի քանի անգամ սնուցում են։ Երկրորդ կամ չորրորդ տարում նրանք արդեն սկսում են ծաղկել։ Շքանարգիզները սոխուկներով բազմացնելու նպատակով վերատնկման ժամանակ մանր սոխուկները անջատում են մայր սոխուկը։ Այնուհետև արմատ ունեցողները տնկում են փոքր թաղարների մեջ, իսկ արմատից զուրկ սոխուկները՝ ջերմատանը, մաքուր ավազում, որի հետ քիչ տերևահող են խառնում։ Արմատակալելուց անմիջապես հետո այդ բույսերը նույնպես տնկում են համապատասխան թաղարների մեջ։ Նորմալ պայմաններում սոխուկները ծաղկում են երկրորդ-երրորդ տարում։ Շքանարգիզները բաց գրունտում մշակվում են Կովկասի Սևծովյան ափերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.