![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Amar%2527e_Stoudemire_Knicks_2013.jpg/640px-Amar%2527e_Stoudemire_Knicks_2013.jpg&w=640&q=50)
Ամարի Սթադոմայեր
From Wikipedia, the free encyclopedia
Ամարի Կարսարես Սթադոմայեր (անգլ.՝ Amar'e Carsares Stoudemire, եբրայերեն՝ אמארה יהושפט סטודמאייר, նոյեմբերի 16, 1982(1982-11-16)[1], Լեյք Ուելս, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկա-իսրայելցի բասկետբոլային մարզիչ և նախկին բասկետբոլիստ։ կենտրոնական և/կամ ծանր հարձակվող։
![]() Amar'e Stoudemire | ||
![]() | ||
Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Amar'e Carsares Stoudemire Ամարի Կարսարես Սթադոմայեր | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 16, 1982 (41 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Հասակ | 211 սմ | |
Քաշ | 118 կգ | |
Դրաֆթի տարի | 2002 / ռաունդ` 1 / ընտ6.` 9-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ֆինիքս Սանս | |
Կարիերայի պատմություն | ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
|
Հանդես է եկել վեց ավագ դպրոցներում, սակայն ի վերջո ավարտել է Օռլանդոյի Սայպրես Կրիկ ավագ դպրոցը։ Դպրոցական տարիներին արժանացել է բազմաթիվ պարգևների, ընդհուպ մինչև ճանաչվել է Ֆլորիդա նահանգի «Միստր բասկետբոլ»։
Դպրոցն ավարտելուց հետո Սթադոմայերը բաց է թողել ուսանողական կարիերան և միանգամից մուտք է գործել 2002 թվականի NBA դրավթ` ընտրվելով 9-րդը առաջին ռաունդում` «Ֆինիքս Սանսի» կողմից։ «Սանսում» Սթադոմայերն անցկացրել է 8 մրցաշրջան, որից հետո նոր պայմանագիր է կնքել ասոցիացիայի ամենահին ակումբներից մեկի՝ «Նյու Յորք Նիքսի» հետ։
Վեց անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), բազմից ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում, իսկ 2003 թվականին ճանաչվել տարվա նորեկ՝ չնայած ծնկի քրոնիկ հիվանդություններից ոչ լիովին ապաքինված լինելուն։
Եղել Է նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում նվաճել է բրոնզե մեդալ Աթենքի 2004 թվականի օլիմպիական խաղերում։