![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Amasya_ve_%25C5%259Fehrin_i%25C3%25A7inden_ge%25C3%25A7en_Ye%25C5%259Fil%25C4%25B1rmak.jpg/640px-Amasya_ve_%25C5%259Fehrin_i%25C3%25A7inden_ge%25C3%25A7en_Ye%25C5%259Fil%25C4%25B1rmak.jpg&w=640&q=50)
Ամասիա (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Ամասիա (թուրքերեն՝ Amasya, հուն․՝ Ἀμάσεια), քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Հանրապետության հյուսիսային մասում, Սև ծովը թափվող Իրիս (այժմ՝ Եշիլ-իրմակ) գետի վրա, որը քաղաքը բաժանում է երկու մասի։ Ամասիայի մարզի վարչական կենտրոնն է։ Պատմական առումով գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ Փոքր Հայքում։ Հիմնադրման օրից ցայժմ Ամասիան համարվել է քաղաք։ Քաղաքը ավելի քան 2500 տարի է, ինչ պահպանել է Ամասիա անունը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամասիա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Ամասիա | ||
թուրքերեն՝ Amasya | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Տարածաշրջան | Սևծովյան տարածաշրջանՍևծովյան տարածաշրջան | |
մարզ | Ամասյա | |
ԲԾՄ | 411 մետր | |
Բնակչություն | ▲114 921 մարդ (2021) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | amasya.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Փակել