Ռենուարի նկար From Wikipedia, the free encyclopedia
Աղջիկները դաշնամուրի մոտ (ֆր.՝ Jeunes filles au piano), նկարը, պատկերվել է 1892 թվականին ֆրանսիացի նկարիչ Պիեռ Օգյուստ Ռենուարի (Pierre-Auguste Renoir, 1841—1919) կողմից։ Նկարի չափսերն են 116×90, շրջանակի չափսերը՝ 159,5 × 132 սմ [2][3]։ Գոյություն ունեն նույն նկարի անվանման նաև այլ թարգմանություններ՝ «Երկու աղջիկները դաշնամուրի մոտ», «Աղջիկները դաշնամուրի մոտ», «Աղջիկնեը ռոյալի մոտ»։
Աղջիկները դաշնամուրի մոտ ֆր.՝ Jeunes filles au piano | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգյուստ Ռենուար |
տարի | 1892 |
բարձրություն | 116 |
լայնություն | 90 |
ժանր | կենցաղային ժանր, մարդու ձևի գեղանկարչություն և դիմապատկեր |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Jeunes Filles au piano by Pierre-Auguste Renoir (Musée d'Orsay) Վիքիպահեստում |
Նկարում պատկերված են երկու երիտասարդ աղջիկներ։ Նրանցից մեկը նստած է դաշնամուրի մոտ, իսկ մյուսը կանգնած է նրա կողքին։ Երկու աղջիկներն էլ ուշադիր և տարված դիտում են նոտաները, ենթադրվում է, որ նվագում են որևէ մեղեդի։ Այդպիսի հանգիստ կատարելության հասնող նկարը հանդիսանում էր որպես սիմվոլ ֆրանսիական բուրժուական հասարակության համար։
Նկարը ցուցադրվել է Ռենուարի անհատական ցուցահանդեսում 1892 թվականին, և նույն թվականին էլ գնվել է Լյուքսեմբուրգյան հովտի ցուցասրահի կողմից։ Դա եղել է նկարչի առաջին նկարը (որն այն ժամանակ արդեն 50 տարի է ինչ գոյություն ուներ), որը գնվել էր կառավարության համար Լուվրից։ Իսկ 1947 թվականից - ազգային պատկերասրահում Ժե Դե Պոմ ֆր.՝ Jeu de Paume։ 1986 թվականին նկարը փոխադրվել է Օրսեի թանգարան, որտեղ և գտնվում է մինչ օրս[2]։
Գոյություն ունեն ամենաքիչը երեք այլ Ռենուարի նմանօրինակ նկարներ - երկուսը անհատական հավաքածուներում[3] և մեկը Նյու Յորքի Մետրոպոլիտենի ցուցասրահում[4][5]։ Բացի այդ գոյություն ունի յուղաներկի էսքիզ, որը գտնվում է Փարիզի Օրանժերյան թանգարանում[6], և պաստելով գծանկար անհատական հավաքածուում[3]։ Եվս մեկ ճեպանկար գտնվում է պետական Էրմիտաժում, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգում - այն այնտեղ է հայտնվել Հոլցդորֆից Օտտո Կրեբսի նախկին հավաքածուից[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.