Աղետ Փուքրայանում (հինդի՝ इंदौर-पटना एक्सप्रेस ट्रेन हादसा), գնացքի վթար, որը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 20-ին Հնդկաստանի Կանպուր քաղաքի մոտ։ Նախնական տվյալներով վթարի արդյունքում մահացել է 120, վիրավորվել՝ շուրջ 260 մարդ[1][2][3]: Գնացքը կողաշրջվել է՝ դուրս գալով ռելսերից։ Աղետը տեղի է ունեցել Նյու Դելիի ժամանակով գիշերը ժամը 03:10։ Գնացքը պատկանել է Indian Railways Western Zone ընկերությանը։ Զոհերի թվաքանակի մեծություն, ըստ հնդկական աղբյուրների, պայմանավորված է եղել նաև նրանով, որ գնացքը գերծանրաբեռնված է եղել ուղևորներով[4][5]։
Հնդկաստանի կառավարությունը տարածել է հայտարարություն, համաձայն որի վիրավորները կստանան 743 ԱՄՆ դոլար փոխհատուցում, իսկ զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 2,972 ԱՄՆ դոլար փոխհատուցում[6]։
Հնդկական երկաթուղային ծառայությունը հայտարարել է, որ զոհվածների ընտանիքների կտրամադրվի 5,201 ԱՄՆ դոլլար փոխհատուցում, իսկ վիրավորվածներին՝ 743 ԱՄՆ դոլլար, ներառյալ նաև ամբուլատոր բուժման ծախսերը։
Վթարի առաջացման պատճառը դեռևս անհայտ է, սակայն մասնագետները կարծում են, որ վթարն առաջացել է ռելսերի անսարքության պատճառով։ Վթարի պատճառներից մեկն էլ կարող էր լինել գնացքի գերծանրաբեռնվածությունը։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.