From Wikipedia, the free encyclopedia
«Աղախնի պատմությունը» (անգլ.՝ The Handmaid's Tale), կանադացի գրող Մարգարեթ Աթվուդիհակաուտոպիական վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1985 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Նոր Անգլիայում՝ Գաղաադի Հանրապետություն կոչվող կաստային հասարակությունում, որտեղ իշխանության էին եկել կրոնական ռադիկալները։ Գլխավոր հերոսուհին՝ «աղախին» Ֆրեդովան (անգլ.՝ Offred, այսինքն՝ «պատկանում է Ֆրեդ անվամբ մեկին»), բարձրաստիճան Հրամանատարի անպտուղ կնոջ փոխարեն պետք է «կրեր» նրանց երեխային։
Աղախնի պատմությունը անգլ.՝ The Handmaid's Tale և ֆր.՝ La Servante écarlate | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Ֆեմինիզմ, Neo-Malthusianism?, պատմական գեղարվեստական գրականություն, գիտական ֆանտաստիկա և հակաուտոպիստական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Մարգարեթ Աթվուդ |
Երկիր | Կանադա |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | ԱՄՆ |
Հրատարակչություն | McClelland & Stewart? |
Հրատարակվել է | 1985 |
Շարք | The Handmaid's Tale? |
Նախորդ | Bodily Harm? |
Հաջորդ | Կատվի աչք |
The Handmaid's Tale |
Հայերեն տպագրվել է 2020 թվականին Զանգակ հրատարակչությունում, թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան[1]։
Գրքի վերնագիրը հղում է կատարել Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքներ» ստեղծագործությանը։ Վեպում իրար են հաջորդում «գիշերային» գլուխները՝ նվիրված բացառապես Ֆրեդովային և նրա ապրումներին, ինչպես նաև մի քանի գլուխներից բաղկացած «ցերեկային» մասերից, որտեղ մատնացույց է արվում հերոսուհու միջավայրը, այլ աղախինների ճակատագրերը և Գիլեադի կյանքը։ Գործողությունները ներկա ժամանակից տեղափոխվում են անցյալ և հակառակը։
Մարգարետ Էթվուդը, նախընտրելով ֆանտաստիկա տերմինը, փաստել է, որ իր գիրքը «գիտաֆանտաստիկ» չէ։ Նրա խոսքերով առաջին դեմքով գրված ստեղծագործությունները նկարագրում են երևույթներ, որոնք դեռ չեն կարող տեղի ունենալ, օրինակ՝ ճանապարհորդություն դեպի այլ տիեզերք։ Միևնույն ժամանակ երկրորդ դեմքով պատմվող գրքի գործողությունները տեղի են ունենում Երկրի վրա և այնտեղ ի հայտ եկող առարկաները արդեն իսկ գոյություն ունեն այս կամ այն ձևով[2]։ Էթվուդը նկատել է 1980–ական թվականներին Ամերիկայում արդեն գոյություն ունեցող տենդենցները և իր արձակում դրանք մտածված կերպով հասցրել «տրամաբանական ավարտին»[3]։
1985 թվականին վեպն արժանացել է Գեներալ-նահանգապետի մրցանակին, իսկ 1987 թվականին Արթուր Քլարկի մրցանակին՝ նրա հիմնադրումից անմիջապես հետո։ 1986 թվականին առաջադրվել է «Նեբյուլա» և Բուքերյան մրցանակներին, ինչպես նաև՝ «Պրոմեթեյ» մրցանակին։
Վեպը մի քանի անգամ էկրանավորվել է՝ ներառյալ ֆիլմը (1990 թվական) և հեռուստասերիալը (2017 թվական)։ Բացի այդ, գոյություն ունի բեմադրությունների շարք, այդ թվում՝ նույնանուն օպերան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.