From Wikipedia, the free encyclopedia
Ահեդ Տամիմի (արաբ․՝ عهد التميمي ‘Ahad at-Tamīmī, հունվարի 31, 2001[1], Nabi Salih, Ramallah and al-Bireh Governorate)[3], պաղեստինցի ակտիվիստ Պաղեստինի տարածքներում գրավված Արևմտյան ափի Նաբի Սալիհ գյուղից։ Առավել հայտնի է այն լուսանկարներով և տեսանյութերով, որոնցում նա դիմագրավում է իսրայելցի զինվորներին։ Տամիմիի պաշտպանները նրան համարում են Պաղեստինի համար պայքարող ազատամարտիկ՝ աղջկան համեմատելով Մալալա Յուսուֆզայ հետ, իսկ հակառակորդները պնդում են, որ նրա քաղաքական ծնողները նրան սովորեցնում են բռնություն կիրառել[4]։
Ահեդ Տամիմի արաբ․՝ عهد التميمي | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 2001[1] (23 տարեկան) |
Ծննդավայր | Nabi Salih, Ramallah and al-Bireh Governorate |
Քաղաքացիություն | Պաղեստին |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | ակտիվիստ և իրավապաշտպան |
Ծնողներ | հայր՝ Bassem al-Tamimi?[2] |
Ahed Tamimi Վիքիպահեստում |
2017 թվականի դեկտեմբերին Իսրայելի իշխանությունները Տամիմիին ձերբակալել են զինվորին ապտակելու համար։ Դեպքը նկարահանվել և արագ կերպով տարածվել է՝ գրավելով միջազգային հետաքրքրությունն ու դարձել քննարկումների թեմա։ Տամիմին դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման, ապա համաձայնել է հաշտարարագրի գործարքին և ազատ արձակվել 2018 թվականի հուլիսի 29-ին[5]
Ահեդ Տամիմին ծնվել է 2001 թվականի հունվարի 31-ին[3], Հորդանան գետի արևմտյան ափում՝ Ռամալլահից 20 կմ հյուսիս-արևմուտք տեղակայված Նաբի Սալիհ գյուղում[6][7]։ Տամիմիի հայրը՝ Բասեմ Տամիմին, ծնվել է 1967 թվականին, օկուպացիան սկսելու թվականին։ 2018 թվականի հունվարին Հարիեթ Շերվուդը գրում է, որ Բասեմն ու նրա երեխաները «տեղյակ են միայն անցակետերից, ինքնության փաստաթղթերից, ձերբակալություններից, տների քանդումից, ահաբեկումից, նվաստացումից և բռնությունից։ Սա է նրանց նորմալ կյանքը»[4]։
Ըստ Բասեմի՝ Տամիմին սպառնալիքների է արժանացել իսրայելական ուժերի կողմից, երբ նրան ճանաչել են։ Նրան ոտնձգությունից պաշտպանելու համար ծնողները տեղափոխել են Ռամալլահ՝ ազգականի տուն, որպեսզի նա միջնակարգ կրթությունը շարունակելու համար ստիպված չլիներ անցնել իսրայելական անցակետերով[8]։ Բասեմի գնահատմամբ՝ ընտանեկան տունը, որը 2010 թվականին փլուզվել էր քանդման աշխատանքների ժամանակ, 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ ենթարկվել էր 150 զինված հարձակման[8]։
Տամիմին ներգրավվել է բողոքի ցույցերի և քաղաքական խռովությունների մեջ՝ արտահայտելով իր դիմադրությունն իսրայելական բնակավայրերի ընդարձակմանը և պաղեստինցիների կալանավորման համար[9]։ Նա պնդում է, որ իսրայելական օկուպացիայի դեմ փաստաթղթավորված, կազմակերպված բողոքները կհանգեցնեն Պաղեստինի ինքնավարության պայքարի ավելի լայն ճանաչմանը. նրա արագ տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը հասարակության արձագանքների մեծ ալիք են առաջացրել Իսրայելում և Պաղեստինում, ինչպես նաև միջազգային մակարդակով[6][10]։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը 11 տարեկան հասակում Տամիմիին գովել է այն բանի համար, որ նա փորձել է միջամտել մոր ձերբակալությանը 2012 թվականի օգոստոսին[11]։ Երբ 2012 թվականին իսրայելցի զինվորը ձերբակալեց Տամիմիի մեծ եղբորը, Տամիմիի մասին հիշատակեցին միջազգային լրատվամիջոցները։ Նրա դիմակայության ժամանակ բռունցքով հարվածող կերպարը արագ տարածվեց սոցիալական լրատվամիջոցներում, և նրան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրեց ուղևորվելու Թուրքիա[10]։ Երեք տարի անց նա կրկին ուշադրության արժանացավ, երբ տեսան, թե նա ինչպես է կծում և հարվածում դիմակավորված իսրայելցի զինվորին, որը հեռացնում էր իր կրտսեր եղբորը, քանի որ նա քարեր էր նետում[9][12]։ 2016 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգները մերժել է Տամիմիի մուտքի արտոնագիրը "No Child Behind Bars/Living Resistance" ելույթ-ուղևորության համար[13]։
Rise Up International-իc Ջես Ռոբերտսը և AMZ Productions-ից Ջես Լոկը նկարահանել են «Radiance Of Resistance» վավերագրական ֆիլմը, որում նկարահանվել են այդ ժամանակ 14-ամյա Տամիմին և 9-ամյա Ջաննա Ջիհադը[14][15][16]։ 2017 թվականին այն ցուցադրվեց ամբողջ աշխարհում մի շարք փառատոների, այդ թվում Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում անցկացվող «Հարգանք մարդու իրավունքներին» կինոփառատոնում, որտեղ այն արժանացավ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգին։ Սինգապուրի կառավարության ԶԼՄ-ների զարգացման մարմինը (IMDA) արգելել է Radiance of Resistance ֆիլմի հրապարակային ցուցադրությունը իր «խեղաթյուրված պատմության համար», որը կարող է երկրում «աններդաշնակություն» առաջացնել[16][17]։ Կառավարության արգելքը նկարագրում է որպես գրաքննություն[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.