ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր, դրամատուրգ From Wikipedia, the free encyclopedia
Ահարոն Բենջամին Սորկին (անգլ.՝ Aaron Benjamin Sorkin, հունիսի 9, 1961[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, դրամատուրգ, «Սպորտի գիշեր», «Արևմտյան թև», «60 ստուդիան Սանսեթ Սթրիպում», «Լուրեր» հեռուստասերիալների ստեղծող, BAFTA, «Ոսկե գլոբուս», «Օսկար» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։
Ահարոն Սորկին | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1961[1][2][3] (63 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Կրթություն | Սիրաքյուսի համալսարան և Scarsdale High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոպրոդյուսեր, դրամատուրգ, գրող, դերասան, բեմանկարիչ, կինոդերասան, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ամուսին | Julia Bingham? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0815070 |
Ահարոն Բենիամին Սորկինը ծնվել է Մանհեթենում[4]՝ հրեաների ընտանիքում[5]։ Նրա հայրական պապը եղել է կարի արդյունաբերության աշխատողների կանանց միջազգային միության (ILGWU) հիմնադիրներից մեկը[6][7][8]։ Ահարոնի մայրը դպրոցի ուսուցչուհի էր, իսկ հայրը՝ իրավաբան՝ հեղինակային իրավունքի մասնագետ[9]։ Նրա մանկությունն անցել է Նյու Յորքի Սքարսդեյլ արվարձանում[10]։
Վաղ տարիքից Սորկինը հետաքրքրություն է ցուցաբերել դերասանության հանդեպ։ Մանկության տարիներին ծնողերը նրան իրենց հետ տարել են թատրոնի այնպիսի շոուների, ինչպիսիք են «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» և «Առաջնության այդ ժամանակաշրջանը»[11]։
Մասնակցելով դպրոցական թատրոնի խմբակին[12]՝ ութերորդ դասարանում խաղացել է «Լիլ Աբներ» (Li’l Abner) մյուզիքլի գեներալ Բուլմուզի դերը։ Սքարսդեյլի ավագ դպրոցում, երբ սովորել է կրտսեր և ավագ դասարաններում, եղել է թատերական խմբակի փոխնախագահ[13][14]։
1979 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել Սիրաքյուսի համալսարանի դրամատիկական բաժին։ Երկրորդ կուրսից սկսել է ելույթ ունենալ բեմում։ Նրա վրա առանձնահատուկ ազդեցություն է ունեցել դրամայի ուսուցիչ Արթուր Սթորչը[15]։
Արվեստի բակալավրի կոչումով համալսարանն ավարտելուց հետո (1983 թվական), Սորկինը որպես դերասան երկար ժամանակ չի եղել պահանջված, որի պատճառով սկսել է պիեսներ գրել և շուտով համբավ է ձեռք է բերել որպես խոստումնալից երիտասարդ դրամատուրգ։
Ահարոն Սորկինը «Մի քանի լավ տղաներ» (1992), «Ամերիկյան նախագահը» (1995), «Չարլի Ուիլսոնի պատերազմը» (2007) և «Մանիբոլ» ֆիլմերի սցենարների հեղինակն է։ Նա հանդես է եկել որպես «Սպորտի գիշեր» (1998-2000), «Արևմտյան թև» (1999-2003), «Ստուդիա 60 Սանսետ-Ստրիպ» հեռուստասերիալների ստեղծող, պրոդյուսեր և գլխավոր սցենարիստներից մեկը։
Կինոքննադատների համընդհանուր գովասանքի շնորհիվ Սորկինն արժանացել է «Սոցիալական ցանց» (2010) ֆիլմի սցենարը գրելուն։ «The New York Post» թերթի տեսաբանը նրա աշխատանքն անվանել է «արտասովոր խորաթափանց» և «ածելու պես հղկված»[16]։ Հենց այս սցենարի ստեղծման համար Ահարոն Սորկինը արժանացել է «Ոսկե գլոբուս», «BAFTA» և «Օսկար» մրցանակների։ Հաջորդ տարի «Մանիբոլ» սպորտային բայոպիկի սցենարը գրելու համար Սորկինը կրկին առաջադրվել է բոլոր թվարկված մրցանակների։
2011 թվականի սկզբներին լրատվական ծրագրերի լրագրողների գործունեության մասին HBO կաբելային ալիքի համար Սորկինը սկսել է իր նոր հեռուստանախագիծը, որը կոչվել է «Լուրեր» (անգլ.՝ The Newsroom)[17][18][19], որի պրեմիերան կայացել է 2012 թվականի հուլիսի 24-ին։
2012 թվականի մայիսին հայտարարվել է, որ Sony Pictures Entertainment կինոընկերությունը Սորկինին հրավիրել է Սթիվ Ջոբսի կենսագրական ֆիլմի համար սցենար գրելու[20]։ 2015 թվականի աշնանը վարձույթով թողարկվել է «Սթիվ Ջոբս» ֆիլմի պատկերը։ Սցենարի հեղինակ Սորկինն արժանացել է երկրորդ «Ոսկե գլոբուս»-ի, սակայն չի առաջադրվել «Օսկար» մրցանակի։
2017 թվականին համաշխարհային էկրանով թողարկվել է Սորկինի առաջնաելույթային ռեժիսորական նախագիծը՝ «Մեծ խաղ» ֆիլմ-դրաման։ Սցենարի այս աշխատանքը նրան հերթական անգամ բերել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների անվանակարգեր, ինչպես նաև ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիա մրցանակ՝ որպես լավագույն առաջնաելույթ ունեցող։
Սորկինը եղել է ընտանիքի կրտսեր երեխան։ Նրա ավագ եղբայրը և քույրը դարձել են իրավաբան[21]։
Շուրջ տասը տարի ամուսնացած է եղել Ջուլի Բինեմի հետ, որը 2000 թվականի նոյեմբերի 17-ին նրանից ունեցել է դուստր՝ Ռոքսին։ Ամուսնական զույգը բաժանվել է 2005 թվականին։
Մրցանակ | Տարի | Ֆիլմ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 2011 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ |
2012 | Մանիբոլ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | 1993 | Մի քանի լավ տղաներ | Լավագույն սցենար | Առաջադրված |
1996 | Ամերիկյան նախագահը | Լավագույն սցենար | Առաջադրված | |
2008 | Չարլի Ուիլսոնի պատերազմը | Լավագույն սցենար | Առաջադրված | |
2011 | Սոցիալական ցանց | Լավագույն սցենար | Հաղթանակ | |
2012 | Մանիբոլ | Լավագույն սցենար | Առաջադրված | |
2016 | Սթիվ Ջոբս | Լավագույն սցենար | Հաղթանակ | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն սցենար | Առաջադրված | |
BAFTA | 2011 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ |
2012 | Մանիբոլ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2016 | Սթիվ Ջոբս | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
Էմմի | 1999 | Սպորտի գիշեր | Կատակերգական սերիալի լավագույն սցենար | Առաջադրված |
2000 | Արևմտյան թև | Լավագույն դրամատիկական սերիալ | Հաղթանակ | |
Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի լավագույն սցենար | Հաղթանակ | ||
2001 | Արևմտյան թև | Լավագույն դրամատիկական սերիալ | Հաղթանակ | |
Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի լավագույն սցենար | Առաջադրված | ||
2002 | Արևմտյան թև | Լավագույն դրամատիկական սերիալ | Հաղթանակ | |
Արևմտյան թև | Լավագույն հեռուստածրագիր | Հաղթանակ | ||
Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի լավագույն սցենար | Առաջադրված | ||
2003 | Արևմտյան թև | Լավագույն դրամատիկական սերիալ | Հաղթանակ | |
Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի լավագույն սցենար | Առաջադրված | ||
Քննադատների ընտրություն | 2008 | Չարլի Ուիլսոնի պատերազմը | Լավագույն սցենար | Առաջադրված |
2011 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ | |
2012 | Մանիբոլ | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ | |
2016 | Սթիվ Ջոբս | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
Ուղեկից | 2010 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ |
2011 | Մանիբոլ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2016 | Սթիվ Ջոբս | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ | 2010 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ |
ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիա մրցանակ | 2018 | Մեծ խաղ | Լավագույն ռեժիսորական առաջնաելույթ | Առաջադրված |
Ամն-ի պրոդյուսերների գիլդիա մրցանակ | 2000 | Արևմտյան թև | Լավագույն հեռուստասերիալ | Առաջադրված |
Սպորտի գիշեր | Լավագույն հեռուստասերիալ | Առաջադրված | ||
Սպորտի գիշեր
Արևմտյան թև |
Ամենախոստումնալից հեռուստապրոդյուսեր | Հաղթանակ | ||
2001 | Արևմտյան թև | Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա | Հաղթանակ | |
2002 | Արևմտյան թև | Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա | Հաղթանակ | |
2003 | Արևմտյան թև | Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա | Առաջադրված | |
2004 | Արևմտյան թև | Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա | Առաջադրված | |
ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիա մրցանակ | 1996 | Ամերիկյան նախագահը | Լավագույն բնօրինակ սցենար | Առաջադրված |
2001 | Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ | Հաղթանակ | |
2002 | Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ | Առաջադրված | |
2003 | Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ | Առաջադրված | |
2006 | Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ | Առաջադրված | |
2007 | Ստուդիա 60 Սանսետ Սթրիփում | Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ | Առաջադրված | |
Ստուդիա 60 Սանսետ Սթրիփում | Նոր սերիալի լավագույն սցենար | Առաջադրված | ||
2011 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ | |
2012 | Մանիբոլ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2013 | Նորություններ | Նոր սերիալի լավագույն սցենար | Առաջադրված | |
2016 | Սթիվ Ջոբս | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.