Ահաբեկչություններ Բրյուսելում (մարտի 22, 2016)

From Wikipedia, the free encyclopedia

Ահաբեկչություններ Բրյուսելում (մարտի 22, 2016)map

Ահաբեկչական հարձակումներ Բրյուսելում, պայթյուններ բրյուսելյան օդանավակայանում և բրյուսելյան մետրոպոլիտենում՝ Մալբեկ կայարանում, 2016 թվականի մարտի 22-ին։ Կայացածի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» կազմակերպությունը[5]։

Արագ փաստեր Ահաբեկչություններ Բրյուսելում, Տեսակ ...
Ահաբեկչություններ Բրյուսելում
Thumb
Ահաբեկչությունների անցկացման վայրը
Տեսակահաբեկիչ-մահապարտի պայթյուն, զանգվածային սպանություն և ահաբեկչական ակտ
Երկիր Բելգիա
Գրոհի վայրZaventem? և Բրյուսել
ՏեղադրանքԲրյուսելի օդակայան[1] և Մալբեկ[1]
Գրոհի նպատակԽաղաղ բնակչություն
Տարեթիվմարտի 22, 2016
Զենքnail bomb?
Զոհվածներ36 մարդ (մայիս 2022)[2][3]
Վիրավորներ330 ± 1[4]
Ահաբեկիչների քանակ5
 2016 Brussels bombings Վիքիպահեստում
Փակել

Նախապատմություն

2015 թվականի նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչություններից հետո նոյեմբերի 21-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարեց Բրյուսելում սպասվող խոշոր ահաբեկչության մասին[6]։ Միաժամանակ վտանգի մակարդակը բարձրացվեց մինչև «լուրջ»[7]։

2016 թվականի մարտի 18-ին՝ ահաբեկչություններից 4 օր առաջ, բրյուսելյան քաղաքամերձ Մոլենբեկ Սեն Ժանում ձերբակալվեց Սալահ Աբդեսլամը, որին համարում են փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչը[8]. գոյություն ունի ենթադրություն, որ մարտի 22-ի ահաբեկչությունները վրեժ էին նրա ձերբակալման համար[9]։

Բրյուսելի օդանավակայան

Thumb
Բրյուսելի օդանավակայանը օդից

2016 թվականի մարտի 22-ին տեղական ժամանակով մոտավորապես 8:00-ին (CET, UTC+1) Բրյուսելի օդանավակայանի թռիչքի սրահում երկու պայթյուն է տեղի ունեցել, որ կատարել են մահապարտ ահաբեկիչները. մեկը՝ American Airlines և Brussels Airlines հարթակների միջև, մյուսը՝ Starbucks սրճարանի մոտ։ Ահաբեկչության հետևանքով մահացել է 34 և վիրավորվել 198 մարդ[10][11][12]։ Օդանավակայանում բոլոր չվերթների համար արգելվել է վայրէջքը, ինքնաթիռները մեկնում էին պահեստային թռիչքադաշտեր։ Օդանավակայանում գտել են մահապարտների երեք չպայթեցված գոտի։ Վնասներ է կրել օդանավակայանի մի մասը, ավերվել է առաստաղի մի հատվածը, կոտրվել են ապակիները։ Օդանավակայանի հետ կտրվել է նաև երկաթուղային կապը[13][14]։

Բրյուսելի մետրոպոլիտեն

Thumb
«Մալբեկ» կայարանը 2012 թվականին

Երրորդ պայթյունը տեղի է ունեցել Բրյուսելի մետրոպոլիտենի գնացքում, որ գտնվել է Մալբեկ և Շուման կայարանների միջև գրեթե 9:30-ին (CET, UTC+1)[15]: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 20 մարդ, 106-ը՝ վիրավորվել, որոնցից 17-ը գտնվում են ծանր վիճակում[16]։ Մետրոպոլիտենն ամբողջովին փակվել է։

Կատարված միջոցառումներ

Մարտի 22-ին Բրյուսելի կառավարությունը մտցրել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ[17]։

Պետական ծառայողներին հաղորդագրություններ է ուղարկվել, որպեսզի տներից կամ գրասենյակներից դուրս չգան և աշխատեն չգտնվել փողոցում։

Բելգիայի կողմից փակվել է Ֆրանսիայի հետ սահմանը. փակված են ավտոմեքենաների ճանապարհները և կանգնեցված է երկաթուղային հաղորդակցությունը. արդեն մեկնած գնացքները ետին մուտքով վերադարձել են ուղարկման կետեր[18][19]։ Բջջային ցանցի գերբեռնվածության հետ կապված՝ մարդկանց խնդրել են հնարավորության դեպքում օգտվել թե՛ բջջայինով, թե՛ սոցիալական կայքերով հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից. դրա համար wifi ցանցերի օպերատոր Telenet-ը չեղյալ է հայտարարել օգտագործման վճարը իր օգտագործման կետերում[20]։

Բելգիական ոստիկանությունը դիմել է բոլոր զանգվածային լրատվական միջոցներին՝ իրադարձությունների վերաբերյալ որևէ հրապարակում չանելու խնդրանքով[21], խոշորագույն ԶԼՄ-ը արձագանքել են այդ խնդրանքին[22]։

Հետաքննության ընթացք

Thumb
Ահաբեկչության կատարման կասկածվողների լուսանկարը օդանավակայանում։

Մարտի 22-ի երեկոյան հետաքննող մարմինները ստոպ-կադր են հրապարակել օդանավակայանի հսկիչ տեսախցիկներից, որտեղ երևում են երեք տղամարդիկ, որոնք կասկածվում են այդ առավոտյան ահաբեկչություն կատարելու մեջ։ Նրանցից երկուսի մարմինները գտնվել են մահացածների թվում, երրորդը չի գտնվել և ակտիվ կերպով հետախուզվում է բելգիական ոստիկանության կողմից։ Ոստիկանությունը հաղորդել է, որ ենթադրյալ ահաբեկիչներից մեկի կողքին հայտնաբերվել է ԱԿ-47, ինչպես նաև օդանավակայանում գտնվել է երրորդ՝ չգործած պայթուցիկը[23]։

Մարտի 23-ին բելգիական ոստիկանությունը հաղորդեց մահապարտներից երկուսի անունները, որոնք ինքնապայթեցում են կատարել․ նրանք կրում էին եղբայրներ Իբրահիմ և Հալիդ Էլ Բակրաուի անունները. ծնունդով նրանք Բելգիայից են։ Առաջինը ահաբեկչություն է կատարել օդանավակայանում (լուսանկարի կենտրոնում), երկրորդը՝ մետրոյում։ Որոշ ժամանակ անց պարզվեց օդանավակայանի երկրորդ կամիկաձեի անունը՝ Նաջիմ Լաաշրաուի (լուսանկարի ձախ կողմում)[24]։ Երրորդ անձի ինքնությունը, որ նկարահանող սարքերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Իբրահիմ Էլ Բաքրաուի հետ միասին՝ դեռ չի պարզվել և ակտիվ կերպով հետախուզվում է[25]։

Ահաբեկիչներին օդանավակայան հասցրած տաքսիի վարորդի համագործացության շնորհիվ՝ հաջողվեց պարզել նրանց ուղարկման վայրը և հետախուզություն անցկացնել Բրյուսելի քաղաքամերձ վայրերից մեկում՝ Մաքս Ռոսի 4 փողոցում։ Արդյունքում առգրավվեց 15 կգ ացետոնի պերօքսիդ, 150 լիտր ացետոն, ջրածնի պերօքսիդի 30 լիտր, ինչպես նաև դետոնատորներ և ճամպրուկ, որ լի էր մեխերով և պտուտակներով, որոնք ենթադրաբար պետք է դառնային պայթուցիկի տարր։ Ոչ հեռու աղբարկղում հայտնաբերվեց համակարգիչ, որի վրա ձայնագրված էր Իբրահիմ Էլ Բաքրաուի յուրատեսակ «կտակ», որտեղ նա խոսում է այն մասին, որ «շատ է շտապում, քանի որ իրեն ամենուր փնտրում են, իսկ ինքը չի ցանկանում հայտնվել նրա կողքին»։ Նրա տակ ենթադրաբար հասկացվում է 2015 թվականի նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը[25]։

Հետագա օրերին տեղեկատվություն հայտնվեց կասկածյալների ինքնության վերաբերյալ։ Մասնավորապես, հայտարարվեց, որ Իբրահիմ Էլ Բաքրաուին (1986 թվականի ծնունդ, Բելգիայի բնակիչ) շատ ծանոթ էր բելգիական քրեական ոստիկանությանը. 2011 թվականի սեպտեմբերի 30-ին նա 9 տարվա ազատազրկման է դատապարտվել 2011 թվականի հունվարի 30-ին Բրյուսելի Western Union-ի մասնաճյուղի գողության փորձի համար[25]։ Նաջիմ Լաաշրաուին 2009-2010 ուսումնական տարում սովորել է Բրյուսելի ազատ համալսարանի բակալավրիատի առաջին կուրսում։ Ուսուցման առաջին տարվանից հետո դուրս է մնացել համալսարանից տեսական կանոնների պահպանման համար, սակայն գործնականում, մասնավորապես, քիմիայում, լավ գնահատականներ է ստացել։ Ասում էին, որ Լաաշրաուին, իբր, ձերբակալվել է 2015 թվականին Թուրքիայում, սակայն ավելի ուշ՝ այդ տեղեկատվությունը մերժվել է[24]։

Քաղաքական հետևանքներ

  • 22.03.2016 թ. Բելգիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում[26]։
  • Մարտի 24-ին Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը և արդարադատության նախարար Կուն Գենսը խնդրեցին իրենց գործից ազատել, սակայն վարչապետ Շառլ Միշելը դրանք չընդունեց[27]։
  • Ողջ թագավորությունում հայտարարվել է ազգային եռօրյա սուգ[28]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.