Նյու Յորքի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ժամանակով մոտ ժամը 15։05-ին, երբ ազգությամբ ուզբեկ 29-ամյա Սայֆուլլո Սաիպովը Ստորին Մանհեթենում փիքափով մեծ արագությամբ դուրս է եկել հեծանվորդների համար նախատեսված ճանապարհ և վթարի ենթարկել անցորդներին։ Հեծանվորդների ճանապարհով անցնելով մոտ 1.5 կմ՝ փիքափը բախվել է դպրոցական ավտոբուսի, որը տեղափոխելուց է եղել հաշմանդամ երեխաների։ Ահաբեկիչը, «Ալլահու Ակբար» գոռալով, դուրս է եկել ավտոմեքենայից․ ոստիկանությունը վիրավորել է վերջինիս որովայնի շրջանում և ձերբակալել[1]։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 մարդ, վնասվածքներ ստացել նվազագույնը 12 անձ, այդ թվում՝ 2 երեխա[2]։

Արագ փաստեր Ահաբեկչություն Նյու Յորքում, Տեսակ ...
Ահաբեկչություն Նյու Յորքում
Thumb
Տեսակտրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով, կանխամտածված սպանություն, ահաբեկչական ակտ և զանգվածային սպանություն
Երկիր ԱՄՆ
Գրոհի վայրՆյու Յորք
ՏեղադրանքՍտորին Մանհեթեն և West Side Highway?
Գրոհի նպատակՀետիոտն
Տարեթիվհոկտեմբերի 31, 2017
ԶենքFord F-Series? և Փիքափ
Զոհվածներ8 մարդ
Վիրավորներ15
 2017 Lower Manhattan attack Վիքիպահեստում
Փակել

Ահաբեկչություն

2017 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը մոտ 14։00-ին Սաիպովը Փասեյք քաղաքում (Նյու Ջերսի, մտնում է Նյու Յորք մերձքաղաքային շրջանի մեջ) ավտոմեքենա է վարձակալել և ժամանել Մանհեթեն[3]։ Ժամը 15։05-ին դուրս է եկել գետի երկայնքով ձգվող հեծանվորդների համար նախատեսված ճանապարհ և վթարի ենթարկել մարդկանց[3]։ Զոհվել է 8 մարդ (այդ թվում՝ 5 զբոսաշրջիկ Արգենտինայից և 1 բելգիացի)[3]։ Անցնելով մոտ 1.5 կմ՝ թեքվել է խաչմերուկից և բախվել դպրոցական ավտոբուսի[3], որի հետևանքով վնասվածք է ստացել 4 ուղևոր, այդ թվում՝ 2 երեխա[3]։ Բախվելուց հետո նա, «Ալլահու Ակբար» գոռալով, դուրս է եկել ավտոմքենայից[3]։ Ձեռքին ունեցել է փեյնթբոլի և տրավմատիկ զենք[3]։ Ռայան Նեշ անունով մի ոստիկան կրակել է ահաբեկչի վրա՝ վիրավորելով որովայնի շրջանում, որից հետո վերջինիս ձերբակալել են[3]։

Հիվանդանոցում հետաքննիչները հարցաքննել են Սաիպովին[4]։ Հատուկ ծառայությունների աշխատակիցների խոսքերով՝ նա չի զղջացել իր արարքի համար և պարծեցել է, որ հանցագործություն է կատարել[4]։

Հանցագործ

Սայֆուլլո Սաիպովը ԱՄՆ է ներգաղթել 2010 թվականին Տաշքենդից (Ուզբեկստան)[3]։ Սոցիալական կայքերի տվյալներով՝ մինչ ԱՄՆ ժամանելն աշխատել և բնակվել է Օշ (Ղրղզստան) և Վոլոգդա քաղաքներում[3]։ ԱՄՆ է տեղափոխվել գրին քարտ շահելու շնորհիվ[3]։ Սկզբնական շրջանում բնակվել է Օհայոում՝ ծանոթների մոտ[3]։ 2013 թվականին ամուսնացել է ևս Տաշքենդից ներգաղթած մի աղջկա հետ[3]։ Հարսանիքից հետո զույգն ապրել է Օհայոյի Կայահոգա Ֆոլս քաղաքում, որտեղ Սաիպովը գրանցել է փոխադրումներով զբաղվող 2 ընկերություն[3]։ Ավելի ուշ Սաիպովն ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ բնակվել է Տամպա քաղաքում[3]։ Վերջին մի քանի ամիսները՝ նախքան ահաբեկչությունը, Սաիպովը բնակվել է Փաթերսոնում (Նյու Ջերսի) և Ուբերում աշխատել որպես վարորդ[3]։ 6 ամիսների ընթացքում սպասարկել է ավելի քան 1400 կանչ[3]։ Ընկերությունից տեղեկացրել են, որ նրանից որևէ բողոք չի եղել[3]։ ԱՄՆ-ում Սաիպովը ոչ մի անգամ ենթարկվել քրեական պատասխանատվության և ունեցել է ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար ընդամենը 4 տուգանք[3]։

2015 թվականին Սաիպովին հարցաքննել են Ներքին անվտանգության ծառայության գործակալները, քանի որ նրան նկատել էին 2 անձանց հետ, որոնց հետևում էր ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքը[3]։

Արձագանք

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն շտապ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ տվյալ դեպքն անվանել է «վախկոտ ահաբեկչական գործողություն»[5]։

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դիտարկել Սաիպովին Գուանտանամոյի բանտ ուղարկելու տարբերակը[4]։ Թրամփը նաև քննադատել է գրին քարտ վիճակահանությունը, որն ավելի վաղ առաջարկել էր չեղարկել[4]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.