From Wikipedia, the free encyclopedia
Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառը, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները[1]։ Օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։ Նախապես դիտվել է որպես «անուն» խոսքի մասի տեսակ, առաջին անգամ հայերենում առանձնացվել ու համարվել ինքնուրույն խոսքի մաս Մատաթիա Գարագաչյանի կողմից[1]։ Այլ խոսքի մասին պատկանող բառի անցումն ածականի անվանում են ածականացում[1]։
Ըստ կազմության՝ ածականները լինում են՝
Տարբեր արմատներից կամ բառերից ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝
Հռոմեական քերականների հետևությամբ ոմանք ածականական անուն էին անվանում բառերի այն խմբավորումը, որն ընդգրկում է ածականներն ու դերանունները[1]։
Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական։
Որակական ածականը ցույց է տալիս առարկայի որակը, որպիսությունը, հատկությունը, որը հատուկ է տվյալ առարկային։
Որակական ածականներն ունեն համեմատութան երեք աստիճան՝ դրական, բաղդատական, գերադրական։
Օրինակ՝ լավ մարդ։
Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի (առավելական բաղդատական), նվազ կամ պակաս (նվազական բաղդատական ) բառերը։ Օրինակ՝ ավելի լավ մարդ, պակաս լավ մարդ։
Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից լավ մարդ, ամենալավ մարդ, լավագույն մարդ։
Հարաբերական ածականը ցույց է տալիս ինչ֊որ մի առարկայի հատկանիշը մեկ այլ առարկայի հարաբերությամբ։
Հարաբերական ածականը ցույց է տալիս առարկայի՝
Որակական ածականների մի մասը՝
Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, լերկ, բոբիկ, կաղ, ամայի, տկլոր, որձ, հավասար, ստերջ, այրի, մունջ, որբ, ամուլ, ամուրի, հավասար, զուրկ, էգ, արու, խորթ և այլն։
Հարաբերական ածականները չունեն այս հատկանիշները։
Սլավոնական լեզուներում կան որակական ածականին հատուկ ձևեր։ Երբ ածականը ստանում է վերջավորություն, այն կազմում է լի ձև, իսկ երբ ածականն առանց վերջավորության է, որ գործածվում է որպես ստորոգյալ կամ ստորոգելիական վերադիր, անվանվում է ածականի կարճ ձև[1]։
Նախադասության մեջ կարող է լինել՝
Ածականը կարող է կիրառվել փոխանվանաբար․ այդ դեպքում կարող է գոյականի նման հոլովվել, հոդ ստանալ, հոգնակի դառնալ՝ կատարելով գոյականին բնորոշ պաշտոններ։ Օրինակ՝ Նորերը վերցրին, իսկ հները խնամքով պահեցին։
Մի շարք բառեր (երիտասարդ, մութ, դպրոցական, ալևոր, սուր, ցուրտ, սխալ, որբ, սխալ, խավար) ունենք, որոնց խոսքիմասային պատկանելությունը որոշվում է միայն խոսքային կառույցում։ Ունենալով տարբեր կիրառություն՝ մերթ հանդես են գալիս որպես ածական, մերթ՝ որպես գոյական։
Օրինակ՝ դպրոցական համազգեստ (ած․), դպրոցականը հեռացավ (գոյ․)։
Որոշ ածականներ կարող են խնդիր առնել նախադասության մեջ, որն անվանվում է ածականական խնդրառություն։ Օրինակ՝ «Մազերը շեկ տղան նորից հայտնվեց այգում», որտեղ մազերը բառը շեկ ածականի խնդիրն է։ Այս խնդիրը կոչել են ածականի խնդիր կամ խնդիր ածականի[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.