Վերջածանց
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հայերենը ունի մեծ քանակությամբ վերջածանցներ։ Դրանք, միանալով բառին, վերջինիս հաղորդում են տարբեր իմաստներ։
Օրինակ՝ -անի վերջածանցն արտահայտում է նույնանման առարկաների հավաքական ամբողջություն (նամականի, առածանի, ընտրանի, ավագանի), -ատ-ը՝ մի բանից զրկված լինելու նշանակություն (գունատ, պոչատ, կռնատ «թևը կտրած») և այլն։
Հաճախ այդ իմաստները շատ մոտ են իրար։ Օրինակ՝ մասնագիտություն, զբաղմունք են ցույց տալիս -արար, -իչ, -պան, -որդ, -վոր վերջածանցներով կազմված բառերը (ներկարար, ուսուցիչ, այգեպան, որսորդ, հնձվոր)։
Վերջածանցները բերվում են երկու ցանկով՝ գործուն և ոչ գործուն։ Գործուն (արտադրողական, սերողունակ) և գիտակցվող են այն ածանցները, որոնցով կազմվում են նորանոր բառեր[2]։
Արդի հայերենի առավել գործուն վերջածանցներն են[2]․
Վերջածանցներ | ||
---|---|---|
Գոյականակերտ | –ալիք, –ած, –ածո, –ածու, –ակ, –ական, –ային, –ան, –անակ, –անի, –անիք, –անոց, –անք,
–ատ, –արան, –ար, –արկ, –ացու, –բան,, –գործ, –ենք, –եղեն, –ենի, –եստ, –երք, –եցի, –եք, –ի, –իլ, –իկ, –ինք, –իչ, –կան, –մունք, –յալ, –յակ, –յուն, –ող, –ոն, –ոնք, ով, –ոտի, –որդ, –ոց, –չյա, –պան, –պանակ, –ստան, –ված, –վոր, –ցի, –ցու, –ու, –ություն, –ուկ, –ում, –ույթ, –ույկ, –ուհի, –ույց, –ույք, –ուն, –ունդ, –ունիք, –ունք, –ուչ, –ուստ, –ուրդ, –ուք, –ք |
[3] |
Ածականակերտ | –ալի, –ածո, –ակ, –ական, –ակի, –ային, –ան, –անի, –անուտ, –աշ, –ավետ, –ավուն, –ավոր, –ատ, –ար, –արար, –արդ, –արիմ, –ացի, –գար, –գիր, –գույն, –ե, –ելի, –եղ, –եղեն, –ենի, –երիմ, –զան, –ժեռ, –ի, –իկ, –ին, –իչ, –լիկ, –ծու, –կակ, –կան, –կեկ, –կեն, –կոտ, –կուն, –մած, –յա, –յալ, –յան, –ո, –ովի, –ոտ, –ոտի, –որակ, ––վորի, –վոր, –ցի, –ու,–ուն, –ունակ, –ունի, –ունկ, –ունչ, –ուտ | [3] |
Թվականակերտ | –ական, –երորդ, –րորդ, –սուն | [3] |
Մակբայակերտ | –(ա)բար, –(ա)պես, –որեն, –ովի, –ակի, –(ա)գին, –իցս, –(ա)վարի, –իվ, –ին, –ով, –պատիկ, –ուկ, –ուստ | [3] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.