From Wikipedia, the free encyclopedia
Ախտահոգեբանություն (հուն․՝ πάθος — տառապանք, հիվանդություն, հունարեն՝ ψυχή — հոգի և հունարեն՝ λογία — ուսմունք), կլինիկական հոգեբանության պրակտիկ ճյուղ, «ուսումնասիրում է հոգեբանական գործընթացների խանգարումները (օրինակ՝ հոգեկան հիվանդությունների ժամանակ)[1]» և ախտաբանական փոփոխությունների վերլուծություն իրականացնող հոգեբանական մեթոդների վիճակը՝ համեմատելով ձևավորման բնույթն ու հոգեկան գործընթացների ընթացքը, նորմայում անհատի վիճակն ու հատկությունները[2]։
Ախտահոգեբանությունը կապված է հատուկ հոգեբանության (մասնավորապես՝ օլիգոֆրենո հոգեբանության[2]) և դեֆեկտոլոգիայի[3], ինչպես նաև հոգեբուժության հետ։
Ախտահոգեբանությունն, ինչպես նաև նյարդահոգեբանությունը, ծագել են 19-րդ դարի երկրորդ կեսին արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Առաջին հերթին, առողջապահության և սոցիալական ապահովման ոլորտներում, որպես պրակտիկ սոցիալական միջոցառումների կենտրոնացված շարք, ախտահոգեբանությունը որոշակի զարգացում ստացել է ԽՍՀՄ-ում։ Սովետական ախտահոգեբանության և բժշկական (կլինիկական) հոգեբանության առավել հայտնի մասնագետներից էին՝ Ադրիան Գրիբոեդովը, Ռաիսա Գոլանտը, Վալդիմիր Մյասիշեվը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ախտահոգեբանությունն ու կլինիկական հոգեբանությունը, ինչպես նաև նյարդահոգեբանությունը պահանջված էին՝ հոգեբանական խնդիրներ կամ գնագ-ուղեղային վանասվածք ունեցող հիվանդների մոտ հոգեկան ֆունկցիաների վերականգնման գործում, որոնք ստացվել էին ռազմական գործողությունների ժամանակ։
Ախտահոգեբանությունը և կլինիկական հոգեբանությունը բուռն կերպով սկսեցին զարգանալ 1970-ական թվականներին։
Ներկայումս տեղի է ունենում ախտահոգեբանության տարանջատումն՝ առանձին ուղղությունների։ Մասնավորապես՝ կլինիկական ախտահոգեբանությունից առանձնացել է ինքնուրույն ճյուղ՝ դատական ախտահոգեբանությունը[4]։
Ախտահոգեբանական ախտորոշիչ գիտափորձը՝ հետազոտության ընթացակարգի պլանով և որոկական ցուցանիշների վերլուծության արդյունքներով (առաջադրանքի կատարման համար ժամանակի սահմանափակման բացակայություն, առաջադրանքի կատարման ժամանակ խոսքային և էմոցիոնալ ռեակցիաներ և այլն) ուրույն կերպով տարբերվում է հետազոտման ավանդական թեստային մեթոդից։ Ախտահոգեբանական հետազոտության արձանագրության վերլուծությունը պահանջում է յուրահատուկ տեխնոլոգիա, որոշակի հմտություններ, և «Արձանագրությունն է փորձի հոգին»[5]։
Փորձարարական օրինակների կառուցման հիմնական սկզբունքը՝ ուղղված հիվանդների հոգեկանի հետազոտմանը, համարվում է սովորական հոգեկան գործունեության մոդելավորման սկզբունքը, որն իրականացվում է մարդու կաղմից աշխատանքում, ուսման մեջ, շփումներում։ Մոդելավորումն այն է, որ առանձնացվում են հիմնական հոգեբանական գործողությունները և մարդու մոտ առաջանում է, կամ կազմակերպվում է այդ գործողությունների կատարումը անսովոր, որոշակիորեն արհեստական իրավիճակներում։ Այդ տեսակի մոդելների քանակն ու որակը. այստեղ և՛ վերլուծությունը, և՛ համադրությունը, և՛ առարկաների միջև տարբեր կապերի հաստատումը, զուգակցումը, մասնատումը և այլն շատ տարբեր են։ Տեսականորեն գիտափորձերի մեծամասնությունը հանգում է նրան, որ հիվանդին առաջարկում են կատարել ինչ-որ աշխատանք, առաջարկելով մի շարք պարկտիկ առաջադրանքներ կամ գործողություններ, իսկ հետո մանրամասն գրանցում, թե հիվանդն ինչպես է գործում, իսկ եթե սխալվում է, ապա դա ինչի հետ է կապված և ինչպիսին են այդ սխալները[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.