Ալյոնա Կոստորնայա
From Wikipedia, the free encyclopedia
Ալյոնա Սերգեևնա Կոստորնայա (ռուս.՝ Алёна Серге́евна Косторна́я, օգոստոսի 24, 2003(2003-08-24), Մոսկվա, Ռուսաստան), ռուս գեղասահորդ, որը ներկայանում է մենասահքով, Գրան պրիի եզրափակչի հաղթող (2019), պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2018), պատանեկան Գրան պրիի եզրափակչի հաղթող (2018) և արծաթե մեդալակիր (2017)[1], Ռուսաստանի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր (2018, 2019)[1][2], Ռուսաստանի գավաթի եզրափակչի հաղթող (2018)։ Ռուսաստանի սպորտի վարպետ[3]։
Ալյոնա Կոստորնայա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Алёна Сергеевна Косторная |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 24, 2003(2003-08-24) (20 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
156 սանտիմետր |
2019 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ նա Դահուկորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցնում է 16-րդ տեղը[4]։
2019 թվականին Կոստորնայան CS Finlandia Trophy մեծահասակների մակարդակով իր առաջին միջազգային մեկնարկի ժամանակ ազատ ծրագրում կատարել է երկու եռյակ աքսել՝ դառնալով տասներորդ կինը, որն այս տարրը հաջողությամբ կատարել է միջազգային մրցումներում։ Գեղասահքի պատմության մեջ առաջին մենակատարն է, որը կարճ ծրագրում արժանացել է 85 միավորի, իսկ ընդհանուր հաշվով՝ 247 միավորի։ Կարճ ծրագրում և միավորների գումարով համաշխարհային այժմյան ռեկորդակիրն է։