From Wikipedia, the free encyclopedia
Ալկասար[1] (իսպ.՝ Alcázar արաբ․՝ القصر՝ «ամրոց», «պաշտպանական կառույց»), պալատների կամ ամրոցների անվանում Իսպանիայում և Պորտուգալիայում, որոնք կառուցվել են VIII- XIV դարերում։ Ամրոցները հիմնականում կառուցվել են Իսպանիայում արաբական տիրապետության օրոք։ Իսպանիայի բազմաթիվ քաղաքներում կան ալկասարներ։ Ամրոցները, որոնք կառուցվել են հետարաբական մավրիտանական ոճով, նույնպես կոչվում են ալկասարներ։ Ալկասար տերմինով ներկայումս անվանվում են Իսպանիայում առկա բոլոր պաշտպանական կառույցները։
Իսպաներեն alcázar (արտասանություն: [alˈkaθar]) բառը առաջացել է արաբերեն القصر al-qasr, որը նշանակում է «ամրոց, պալատ կամ ամրաշինական կառույց»։ Հավանաբար ալկասար բառը արաբերենին է փոխանցվել լատիներեն «կաստրում» բառից, որը նշանակում է ռազմական ճամբար։
Համանուն բառը կա նաև գալիսերենում (alcázar), պորտուգալերենում՝ (alcácer, pronounced: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɐɫˈkasɛɾ]]]) և կատալաներենում՝ (alcàsser)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.