From Wikipedia, the free encyclopedia
Ալթայերեն (մինչև 1948՝ օյրոտերեն), ալթայցիների հիմնական լեզուն, Ալթայի Հանրապետության պաշտոնական լեզուն։ Պատկանում է թյուրքական ընտանիքին։ Ունի կցական, համադրական կառուցածք, բնորոշվում է հնչյունների ներդաշնակությամբ։ Կիրիլիցայի հիման վրա առաջին անգամ 19-րդ դարի 40-ական թվականներին։ 1920-ականներին այբուբենը վերակազմվում է լատինական, իսկ 1938 թվականից՝ կրկին կիրիլիցայի հիման վրա[5]։ Խոսողների թիվը՝ 55 720[3]:
Ալթայերեն Ալթայ | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Kyrgyz–Kipchak?[1] |
Երկրներ | Մոսկվա, Չինաստան |
Շրջաններ | Ալթայի Հանրապետություն Ալթայի երկրամաս |
Պաշտոնական կարգավիճակ | Ալթայի Հանրապետություն |
Խոսողների քանակ | 55 720 մարդ[2] |
Լեզվակիրների թիվը | 55 720[3]: |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[4] |
Դասակարգում | Ալթայան լեզուներ
|
Գրերի համակարգ | Կիրիլիցա |
IETF | alt |
ISO 639-2 | alt |
ISO 639-3 | alt |
Պատկանում է թյուրքական լեզուների արևելյան ճյուղի կիրգիզա–ղփչաղական խմբին։ Ունի վեց բարբառ, որոնք բաժանվում են երկու խմբի՝ հյուսիսային (տուբա, քումանդինի, չալկանյան) և հարավային (ալթայական, տելենգիտ, տելեատյան)։
Ժամանակակից Ալթայերեն գրական լեզուն ստեղծվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ բուն ալթայական (ալթայկիժի) բարբառի հիման վրա։
Գրության հիմքը 1928 -1938 թվականներին եղել է լատինական, հետագայում՝ ռուսական այբուբենը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.