Ալեքսանդր Վլասով
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Վլասով (ռուս.՝ Александр Михайлович Власов, փետրվարի 25, 1955(1955-02-25), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում։ Լինելով Իրինա Վորոբյովայի զուգընկերը՝ եղել է ԽՍՀՄ-ի, Եվրոպայի և աշխարհի առաջնության բազմակի չեմպիոն։ 1976 թվականի ԽՍՀՄ չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ 1979-1980 մրցաշրջանում հանդես է եկել Իլյինա Ժաննայի հետ[1]։
Ալեքսանդր Վլասով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Александр Власов |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 25, 1955(1955-02-25) (69 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
1979 թվականին Իլյինա-Վլասով պարազույգը հանդես եկավ աշխարհի մակարդակով ամենադժվար էլեմենտներով՝ եռակի լուց պտույտ և երկու ու կես պտույտ ակսել, հատկապես նետումները՝ եռակի ռիտբերգեր և երկու ու կես պտույտ ակսել։ Սակայն միջխորհրդային մրցույթների ուժեղ մրցակցությունը հնարավորություն չտվեց նրանց ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում։
Այս պահին աշխատում է որպես մարզիչ։
Ապրում և աշխատում է ԱՄՆ-ում կնոջ՝ Լաուրա Ամելինայի հետ։ Բազմաթիվ սաների թվում է նաև աղջիկը՝ Յուլյա Վլասովան։ Վերջինս 2006 թվականին Դրյու Մեքինսի հետ զուգապարում դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն։