![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/33/Map_Macedonia_336_BC-en.svg/langhy-640px-Map_Macedonia_336_BC-en.svg.png&w=640&q=50)
Ալեքսանդր Մակեդոնացու բալկանյան արշավանք
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Մակեդոնացու բալկանյան արշավանք, տեղի է ունեցել մ․թ․ա․ 335 թվականին Մակեդոնիայի և նրա ապստամբ հպատակների միջև։ Ալեքսանդրը հաջողությամբ խաղաղեցնում է նրանց՝ սկսելով պատրաստվել երկար պլանավորված ներխուժմանը դեպի Աքեմենյան տերություն։ Մ․թ․ա 336 թվականին Ալեքսանդրի քրոջ՝ Օլիմպիադայի հարսանիքի ժամանակ սեփական թիկնապահի՝ Պավսանիասի ձեռքով սպանվում է Փիլիպոս II արքան։ Փիլիպոսի որդին՝ նրա ժառանգ Ալեքսանդրը, Մակեդոնիայի ազնավականության և զորքի կողմից հռչակվել է արքա։
Ալեքսանդր Մակեդոնացու բալկանյան արշավանք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ | |||||||||
![]() Հունաստանը մ․թ․ա․ 336 թվականին | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
![]() |
թրակիացիներ, իլլիրիացիներ, գետեր, թեբեացիներ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
![]() |
Կլիտոս, Գլավկիոս, Սիրմոս | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
12,000 ծանրազեն հետևակ, 8,000 թեթևազեն հետևակ, 3,000 հեծելազոր | 14,000 զինվոր (գետեր) |
Փիլիպոսի մահվան լուրը բորբոքում է մակեդոնական տիրապետության տակ գտնվող մի շարք իշխանությունների, որոնց թվում էին Թեբեն, Աթենքը, Թեսալիան և թրակիական ցեղերը Մակեդոնիայի հյուսիսում։ Երբ Ալեքսանդրը իմանում է ապստամբությունների մասին, նա շատ արագ է գործում։ Չնայած իր խորհրդականների խորհուրդներին՝ նա դիվանագիտորեն չի գործում, այլ հավաքում է մակեդոնական 3-հազարանոց հեծելազորը և ուղևորվում հարավ՝ դեպի Թեսալիա, որը անմիջապես սահմանակցում էր Մակեդոնիային։ Ալեքսանդրը հաղթանակի է հասնում նրանց նկատմաբ և ուղևորվում դեպի Պելեպոնես, որտեղ Կորինթոսում ստեղծվում է հունական միություն (բացի սպարտացիներից)։
Կորինթոսում Ալեքսանդրը իմանում է իր տիրույթներում բարձրացված ապստամբությունների մասին, ինչից հետո ուղևորվում է հյուսիս, հաղթանակի հասնում նախ թրակիացների, ապա նաև իլլիրիացիների նկատմամբ։ Թեբեացիները կարծում էին, որ Ալեքսանդրը զոհվել է այս արշավանքների ժամանակ, ինչի պատճառով էլ նրանք նույնպես ապստամբում են՝ ունենալով Աթենքի հովանավորությունը։ Շուտով Ալեքսանդրը գրավում է նաև Թեբեն, ավերում այն, իսկ բնակչությանը գերևավարում։