Ալեքսանդր Դյումա (որդի)
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Դյումա (որդի) (ֆր.՝ Alexandre Dumas fils, հուլիսի 27, 1824(1824-07-27)[1][2][3][…], former 2nd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա - նոյեմբերի 27, 1895(1895-11-27)[1][2][4][…], Մարլի-լե-Ռուա[5][6][3]), ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1874 թվականից)։ Նշանավոր վիպասան Ալեքսանդր Դյումայի որդին։ Առավել հայտնի է որպես «Կամելիազարդ տիկինը» վեպի հեղինակ (1848, ֆր.՝ La Dame aux camélias, թարգմանվել է հայերեն Ժիրայր Շիրակացու կողմից[10])։ Վեպի հաջողությունը ստիպեց հեղինակին այն վերածել նույն անվամբ պիեսի, որն իր հերթին հիմք է ծառայել Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերայի համար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Դյումա (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Դյումա ֆր.՝ Alexandre Dumas | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1824(1824-07-27)[1][2][3][…] |
Ծննդավայր | former 2nd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | նոյեմբերի 27, 1895(1895-11-27)[1][2][4][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Մարլի-լե-Ռուա[5][6][3] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[7] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և դրամատուրգ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Շապտալ և Կոնդորսե լիցեյ |
Ժանրեր | պատմավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Կամելիազարդ տիկինը |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5][8] |
Պարգևներ | |
Ամուսին | Nadezhda Ivanovna Knorring Narychkine Dumas? |
Համատեղ ապրող | Մադլեն Լեմեր |
Զավակներ | Կոլետ Դյումա և Jeannine d'Hauterive? |
Ազգականներ | Gérard Bauër? |
Alexandre Dumas (fils) Վիքիպահեստում |
Դյումա որդին սկսել է ստեղծագործել 18 տարեկանում։ 1847 թվականին լույս է տեսել նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երիտասարդության մեղքերը» (Péchés de jeunesse), որին հաջորդեցին մի շարք փոքրիկ վիպակներ և պատմվածքներ, որոնք մասամբ կրել են իր հռչակավոր հոր ազդեցությունը։