From Wikipedia, the free encyclopedia
Լուցիոս Կոռնելիոս Ալեքսանդրոս Պոլիհիստոր հայկական աղբյուրներում՝ Աղեքսանդր Բազմավեպ (հին հունարեն՝ Ἀλέξανδρος, մոտ մ.թ.ա. 100 — 40 թթ.), հին հույն պատմիչ և գիտնական։ Նրա պատմական և այլ ոլորտներին վերաբերող բազմաթիվ երկերից պահպանվել են հատուկտոր հատվածներ, որոնք միջերկրածովյան տարածաշրջանի պատմության հին շրջանի արժեքավոր աղբյուր են հանդիսանում[2][3]։ Հիշատակվում է Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրությունում», որից օգտվել է Մովսես Խորենացին՝ նշելով Բազմավեպի անունը՝ որպես իր աղբյուրներից մեկը, իր «Հայոց պատմություն» երկում։ 10-րդ դարում կազմված «Սուդա» հանրագիտարանում Ալեքսանդր Բազմավեպի երկերը թվարկված չեն. նշված է միայն, որ դրանք անհաշիվ են։
Ծնվել է | մ. թ. ա. 100 Միլեթ[1] և Փռյուգիա[1] |
---|---|
Մահացել է | մ. թ. ա. 40 Լաուրենտում, Հին Հռոմ կամ Հռոմ, Հռոմեական Հանրապետություն[1] մահը պատահարից |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | Ancient Roman historian, գրող և աշխարհագրագետ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Հայր | անհայտ |
Մայր | անհայտ |
Բազմաբեղուն պատմիչի մասին պահպանված կենսագրական սուղ տեղեկություններից հայտնի է, որ նա միհրդատյան պատերազմների ժամանակ գերի է ընկել հռոմեացիներին և հանձնվել ստրկության։ Նրան գնել է հինհռոմեացի քաղաքական գործիչ Լուցիուս Կոռնելիուս Լենտուլուսը, ծառայեցրել որպես ստրուկ մանկավարժի։ Հետագայում Ալեքսանդրը ազատ է արձակվել, Հռոմի քաղաքացիություն ստացել[4] Սուլլայի կողմից[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.