հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Անուշավանի Սաֆարյան (օգոստոսի 1, 1963, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2013)։
Ալբերտ Անուշավանի Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | Քրիստոնեություն |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատանք | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Albert Safaryan Վիքիպահեստում |
Ալբերտ Սաֆարյանը ծնվել է 1963 թ. օգոստոսի 1-ին Թբիլիսիում։ 1982-1984 թվականներին սովորել է Վրացական պետական թատերական ակադեմիայում։ 1986-1988 թթ աշխատել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնում։ Խաղացած ներկայացումներ են՝ «Խաթաբալա», «Չարլեի մորաքույրը», «Պատուհանից դուրս գարուն է»։ Վերջին ներկայացման համար արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակի։ 1991 թվականին «Կանչեցին» ներկայացման համար արժանացել է Վ. Աճեմյանի անվան մրցանակի։ 1996 թ. տեղափոխվել է Երևան և մինչ օրս աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Խաղացած ներկայացումներն են՝ «Հին աստվածներ», «Էզոպոս», «Դատարանն է գալիս», «Ռուզան», «Տրամվայ ցանկություն», «Ջոն արքա»։ Նկարահանվել է «Բանդապետ», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերում, ինչպես նաև՝ «Որոգայթ», «Դիմակահանդես», «Դժվար ապրուստ» հեռուստասերիալներում։ 2013 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.