կինոօպերատոր From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Գառնիկի Յավուրյան (օգոստոսի 26, 1935[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 3, 2007, Երևան, Հայաստան)[2]։
Ալբերտ Յավուրյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 26, 1935[1] |
Ծննդավայր՝ | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 3, 2007 (72 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Երևան, Հայաստան |
Ազգություն՝ | հայ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Հայաստան |
Մասնագիտություն՝ | կինոօպերատոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0946913 |
Ալբերտ Յավորյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական ֆակուլտետը (Լ.Կոսմատովի արվեստանոց)։ Առաջին ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները կատարել է Յալթայի կինոստուդիայում, որտեղ կինոուսումն ավարտելուց հետո ստացել է նշանակում։
Շրջադարձային էր Ալբերտ Յավուրյանի համար 1964 թ., երբ Ֆրունզե Դովլաթյանի և «Հայֆիլմ» կինոստուդիայի հրավերով վերադարձավ հայրենիքՙ «Բարև, ես եմ» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար։ «Բարև, ես եմ» ֆիլմը ճանաչվում է որպես հայ կինոյի նորագույն շրջանի հայտնություն։ 60-ական թվականների համաշխարհային կինոյի ոճին ու ասելիքին համապատասխանող և հայկական ընդգծված հասցե ունեցող այս կինոնկարի ստեղծմանն իր զգալի ներդրումն ուներ Ալբերտ Յավուրյանը։ Այստեղ կիրառվեցին, այսպես կոչված, «ազատագրված կինոխցիկի» լայն հնարավորությունները։ Բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի հետ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանն այս ֆիլմի համար արժանացավ Հայաստանի պետական մրցանակի(1967)։
1991 և 1994 թվականներին Իրանում Ա. Յավուրյանը նկարահանել է երկու կինոնկար «Տովարիշչ» և «Զինապարտ», որը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «լավագույն օպերատորական աշխատանք»։ Ալբերտ Յավուրյանը տասնյակ խաղարկային և վավերագրական ֆիլմերում հանդես եկավ որպես բեմադրող օպերատոր «Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Երջանկության մեխանիկան», «Մենավոր ընկուզենի» և այլն։
Բազմաթիվ շնորհներով էր օժտված, բայց ինչպես իսկական պրոֆեսիոնալ, երբեք չէր դավաճանում իր հիմնական մասնագիտությունը, հարգում էր այլ մասնագիտությունները՝ ռեժիսորին, դերասանին, նկարչին ու դրամատուրգին... Եվ նրա հետ միշտ երազում էին աշխատել անվանի բեմադրիչները։ Նա հաճախ ասում էր. «Մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր կենսագրության համար...իմ երազանքն է տեսնել այն Հայաստանը, որը կլինի երիտասարդների ձեռքերում...» Յավուրյանը համագործակցել է հայտնի ռեժիսորներ Ֆ. Դովլաթյանի, Գ. Մելիք-Ավագյանի, Ն. Հովհաննիսյանի, Կ. Գևորգյանի, Դ. Կեսայանցի հետ։
Սերգեյ Փարաջանովն իր վերջին ֆիլմերին հրավիրեց Ալբերտ Յավուրյանին. միասին նկարահանեցին «Աշուղ Ղարիբը», այնուհետև սկսեցին նկարահանել «Խոստովանություն» ֆիլմը, որը ռեժիսորի մահվան պատճառով մնաց անավարտ։
Կյանքի վերջի տասը տարիներին՝ սկսած 1977 թվականից, Ալբերտ Յավուրյանը մանկավարժական գործունեություն է ծավալել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Եղել է ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի «Կինոյի և հեռուստատեսության» ամբիոնի վարիչը (դասավանդել է «ֆոտոկոմպոզիցիա» և «օպերատորական վարպետություն»)։
Ա. Յավուրյանի գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ պետության և թե՛ հասարակայնության կողմից։ Նրան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ (1999) և Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատը» ստեղծագործական վաստակի համար (2005)։ Հայաստանից դուրս լայնորեն ճանաչված, «Նիկա» միջազգային կինոակադեմիայի անդամ։
Ալբերտ Յավուրյանը մահացել է 2007 թվականի նոյեմբերի 3-ին։ Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։
Տարի | Անուն | Նշումներ |
---|---|---|
1999 | Ուրվանկար | Ա. Մկրտչյանի հետ |
1995 | Լաբիրինթոս | Վ. Տեր-Հակոբյանի, Վ. Պետրոսյանի հետ |
1994 | Զինաթափում | Իրան |
1993 | P. S. (Հետգրություն) | Ա. Միրաքյանի հետ (կարճամետրաժ) |
1992 | Ռադիո-Երևան | |
1991 | Ընկեր | Իրան |
1991 | Երեք նավազներ տոթ անապատում | կարճամետրաժ |
1991 | Բոբո | օպերատոր և սցենարիստ |
1988 | Աշուղ Ղարիբը | «Նիկա» մրցանակ |
1988 | Արշակ Երկրորդ | Գ. Հայրապետովի հետ |
1986 | Օտար խաղեր | |
1986 | Մենավոր ընկուզենի | |
1983 | Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը | կարճամետրաժ |
1983 | Հրդեհ | |
1982 | Ինքնադիմանկար | Վավերագրական |
1982 | Երջանկության մեխանիկան | Շնորհվել է պետական մրցանակ |
1982 | Մխիթարյանները | վավերագրական |
1981 | Հրաժեշտ սահմանագծից անդին | |
1980 | Թռիչքն սկսվում է երկրից | |
1979 | Ապրեցեք երկար | |
1987 | Սգավոր ձյունը | Գ. Հայրապետյանի հետ |
1978 | Չեզոք իրավիճակ | կարճամետրաժ |
1976 | Երկունք | |
1974 | Այստեղ, այս խաչմերուկում | հանդիպում է նաև «Խաչմերուկ» անունով |
1973 | Կամոյի վերջին սխրանքը | |
1972 | Երևանյան օրերի խրոնիկա | |
1970 | Անցյալի արձագանքները | |
1976 | Գարուն ա, ձուն ա արել | |
1973 | Ժամանակի և իմ մասին | Վավերագրական |
1968 | Մի ղողանջիր, զանգ, մի ղողանջիր | վավերագրական |
1968 | Հանդիպում ցուցահանդեսում | կարճամետրաժ |
1967 | Յոթ երգ Հայաստանի մասին | վավերագրական |
1966 | Իմ երգը ձեզ | Կարճ վավերագրական |
1965 | Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ | վավերագրական |
1965 | Բարև, ես եմ | Շնորհվել է պետական մրցանակ |
1964 | Քաղաք. մի փողոց |
Տարի | Նշում |
---|---|
1977 | Արվեստի վաստակավոր գործիչ |
1985 | ՀՍՍՀ պատվոգիր (Գերագույն խորհրդի) |
1987 | ՀՍՍՀ-ի ժողովրդական արտիստ |
1988 | Դոցենտի գիտական աստիճան (ՀՊՄՀ) |
1993 | Պրոֆեսորի գիտական աստիճան (ՀՊՄՀ) |
1998 | «Կինոյի և հեռուստատեսության» ամբիոնի վարիչ (ՀՊՄՀ) |
2001 | «Նիկա» կինեմաոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս |
2005 | Կրթության և գիտության հուշամեդալ (հետմահու) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.