From Wikipedia, the free encyclopedia
Ալան Լի (անգլ.՝ Alan Lee, օգոստոսի 20, 1947[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ծաղկող և կոնցեպտուալիստ դիզայներ։
Ալան Լի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1947[1][2][3][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ealing Art College? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, հոգեբույժ, դերասան, արվեստագետ և վիզուալ արտիստ |
Պարգևներ | |
ստորագրություն | |
Alan Lee Վիքիպահեստում |
Ծնվել է Միդլսեկսում։ Կրթությունը ստացել է Լոնդոնի Արվեստների Իլինգյան քոլեջում։ 1975 թվականից ապրել է Դեվոն կոմսության Դարտմուր քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ալան Լին նկարազարդել է ֆենտեզի ժանրի տասնյակ գրքեր, ինչպես նաև ստեղծել է մի շարք գրքերի շապիկներ[5]։ Նրա ամենահայտնի գործերից են Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի գրքերի նկարազարդումները, այդ թվում՝ Տոլկիենի հարյուրամյակին նվիրված 1992 թվականի հրատարակության «Մատանիների տիրակալը», «Հոբիթ կամ գնալն ու գալը», «Հուրինի երեխաները»[5][6]։
Ալան Լիի գեղանկարչության տեխնիկան ներառում է ջրաներկ և մատիտի էսքիզներ[6]։
Լին և Ջոն Խաուն եղել են Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի գլխավոր կոնցեպտուալիստ դիզայներները[7]։ Այնուհետև երկու նկարազարդողները միասին աշխատել են «Հոբիթ» ֆիլմաշարի վրա[7][8]։ Լին Ջեքսոնի հետ աշխատել է որպես նկարիչ-բեմադրող՝ մշակելով առարկաների, զենք ու զրահի դիզայնը։ Նա նաև երկու անգամ հայտնվել է Ջեքսոնի ֆիլմերում կամեո դերով։ Նախ հանդես է եկել «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» ֆիլմում՝ որպես ինը թագավորներից մեկը, որոնք հետագայում դարձել են նազգուլներ, ապա «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմում՝ որպես Ռոհանի զորքի ռազմիկ[9]։
Լին զբաղվել է նաև «Լեգենդը», «Վիկինգ Էրիկը», «Քինգ-Քոնգ» ֆիլմերի և «Մեծն Մերլին» մինի սերիալի կոնցեպտուալ դիզայնով[7]։
«Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի ավարտից երկու տարի անց Լին հրատարակել է իր կոնցեպտուալ նկարազարդումների 192 էջանոց հավաքածուն՝ «The Lord of the Rings Sketchbook» անունով (հրատարակվել է 2005 թվականին «HarperCollins»-ում)[10]։
1978 թվականին հրատարակված «Փերիներ» (Faeries) գրքի նկարազարդումների համար, որը Լին արել է Բրայան Ֆրաուդի հետ, ներկայացվել է Լոկուս մրցանակի և քվեարկության արդյունքում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը[11]։
1988 թվականին ստացել է «Չեսլի» (Chesley Award for Best Interior Illustration) մրցանակ Փիթեր Դիկինսոնի «Մերլինի երազները» գիքի նկարազարդման համար[11]։ Նույն տարի արժանացել է «Գիտական ֆանտաստիկայի բրիտանական ասոցիացիայի մրցանակի» լավագույն նկարազարդման համար[11]։
1993 թվականին արժանացել է Քեյթ Գրինուեյ (Kate Greenaway Medal) շքանշանի Ռոզմարի Սաթկլիֆի «Սև նավեր Տրոյայից առաջ» (Black Ships Before Troy) մանկական գրքերի լավագույն պատկերազարդման համար[12]։
«Հոբբիթի» 60-րդ տարեդարձին (առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին) Լին ստացել է իր երկրորդ «Չեսլի» մրցանակը ներքին նկարազարդումների համար (մինչև 2011 թվականը նա ութ անգամ եղել է այդ մրցանակի եզրափակչի մասնակից)[13]։
1998 թվականին՝ Ֆենտեզիի համաշխարհային կոնվենտի ժամանկակ, Լին ստացել է Ֆենտեզի համաշխարհային մրցանակ (World Fantasy Award) «Լավագույն նկարիչ» անվանակարգում[14]։
2000 թվականին ստացել է «Spectrum Award» մրցանակ ֆանտաստիկ ստեղծագործությունների պատկերազարդման համար[15]։
2004 թվականին Գրանդ Մեյջորը, Ալան Լին և Դեն Հեննան արժանացել են «Օսկարի»՝ «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» կատեգորիայում, «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմի համար[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.