From Wikipedia, the free encyclopedia
Ալամեդա սենտրալ (իսպ.՝ Alameda Central), հասարակական քաղաքային այգի Մեխիկոյի կենտրոնում, Գեղարվեստի պալատի մոտ՝ տեղակայված Խուրաես և Հիդալգո պողոտաների միջև։
Տեսակ | պուրակ |
---|---|
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վարչատարածք | Մեխիկո |
Տեղագրություն | Cuauhtémoc, Մեխիկո, Մեքսիկա |
Հիմնվել է | 1590-1592 |
Բացվել է | 1910, սեպտեմբերի 18 |
Ալամեդա սենտրալ կանաչ այգին ունի ասֆալտապատ ուղիներ, դեկորատիվ շատրվաններ ու արձաններ և հաճախակի դառնում է քաղաքացիական իրադարձությունների կենտրոն։ Այս վայրը եղել է ացտեկների շուկան։ Այգին ստեղծվել է 1592 թվականին, երբ փոխարքա Լու դե Վելասկոն որոշեց ստեղծել կանաչապատ հասարակական գոտի։ Անվանումը եկել է իսպաներեն álamo բառից, որը նշանակում է բարդի, այնտեղ տնկված բարդիների պատճառով[1]։ Փոխարքայի նպատակն էր զարգացնել քաղաքի արևմտյան ծայրը։ Այն դարձավ մեքսիկական ավանդական զբոսայգու նախատիպ, և երկրի այլ զբոսայգիներ նույնպես կրեցին "Alameda" անվանումը[2]։
Ալամեդա սենտրալ կարելի է հասնել մետրոյի Bellas Artes կայարանից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.