From Wikipedia, the free encyclopedia
Հուսեյն իբն Ալին (արաբ․՝ الحسين بن علي الهاشمي, al-Ḥusayn ibn ‘Alī al-Hāshimī, մոտ 1853[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3] - հունիսի 4, 1931[4], Ամման, Հորդանան[3]), 1908-1917 թթ. եղել է Մեքքայի շերիֆ և էմիր, իսկ 1917 թ. իրեն հռչակել է Հեջազի թագավոր և ստացել միջազգային ճանաչում։ 1916 թ. ձեռնարկել է արաբական հեղաշրջումը Օսմանյան կայսրության երիտթուրքական ազգայնամոլության դեմ։ 1924 թ., երբ Օսմանյան խալիֆայությունը անկում ապրեց՝ Հուսեյն իբն Ալին իրեն հռչակեց բոլոր մուսուլմանների խալիֆ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմի حسين بن علي الهاشمي | |
---|---|
Ծնվել է | մոտ 1853[1][2] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3] |
Մահացել է | հունիսի 4, 1931[4] |
Մահվան վայր | Ամման, Հորդանան[3] |
Գերեզման | ալ-Ակսա մզկիթ[5][6] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Հիջազի թագավորություն և Անդրհորդանանի էմիրություն |
Ազգություն | արաբ |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | Խալիֆա |
Ամուսին | Adila Khanum?[7] |
Ծնողներ | հայր՝ Ali bin Mohammed bin Abdul Moin?, մայր՝ Salah Bani-Shahar?[8] |
Զբաղեցրած պաշտոններ | King of Hejaz?, Sharif of Mecca? և Խալիֆա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Աբդալլահ I իբն Հուսեյն, Ալի իբն Հուսեյն, Ֆեյսալ I և Prince Zeid bin Hussein? |
Hussein bin Ali Վիքիպահեստում |
Հուսեյն իբն Ալին ծնվել է 1854 թ. Կոստանդնուպոլսում, եղել է շերիֆ Ալի իբն Մուհամեդի ավագ որդին։ Նա Հեջազի թագավորության վերջին Հաշիմյան կառավարիչն էր, ով նշանակվել է Օսմանյան սուլթանի կողմից։ Հուսեյն իբն Ալին մեծ հարգանք էր վայելում իսլամական աշխարհում։
1908 թ.-ին Օսմանյան թուրքիայում իր գագաթնակետին հասած երիտթուրքական հեղաշրջումը հավանության չի արժանանում Հաշիմյանների կողմից և նրանց միջև տարաձայնությունների պատճառ է դառնում։ Հուսեյն իբն Ալիի որդին՝ Աբդուլլան, ով մինչև 1914 թ. ծառայել էր թուրքական պառլամենտում, համոզվելով, որ երիտթուրքական կառավարությունը ծայրահեղ ազգայնամոլական է՝ խորհուրդ է տալիս հորը բանակցություններ սկսել Մեծ Բրիտանիայի հետ՝ արաբական պետության սահմանները ճշտելու խնդրով։ 1916 թ. Օսմանյան Թուրքիայի դեմ սկսվեց արաբական մեծ հեղաշրջումը, և առաջին համաշխարհային պատերազմի ավարտին արաբները կարողացան ի վերջո ազատագրվել թուրքական դարավոր լծից։
Օսմանյան կայսրությունը 1914 թ. ջիհադ հայտարարեց։ Ցեղասպանության կազմակերպիչները, իսլամադավան բնակչության հակաքրիստոնեական կրոնամոլությունը բորբոքելով, ջիհադն օգտագործեցին որպես հայերին ոչնչացնելու միջոց։ Իսլամական հոգևոր կենտրոն Մեքքայի շերիֆ և էմիր Ալ Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմին խստորեն դատապարտեց հայերի կոտորածները և արաբ բնակչությանը կոչ արեց պաշտպանել ու պատսպարել հայերին։
Այսպիսով՝ արաբ ժողովուրդը առաջիններից էր, որ ապաստան տվեց ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի մի զգալի հատվածին։ 1917 թ. իր հորդորի մեջ Հուսեյն իբն Ալին իր որդիներին ասում է.
«Ըստ ամենայնի աջակցե՛ք հայ գաղթականներին, պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր երեխաներին, ձեր ունեցվածքը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.