From Wikipedia, the free encyclopedia
Աթում (Աթեմ կամ Թեմ), եգիպտական առասպելաբանության մեջ կարևոր աստված։ Տարբեր կարծիքներ կան Աթում անվան վերաբերյալ։ Միգուցե այն սերում է "tem" բառից, որը նշանակում է "վերջացնել" կամ "ավարտել"։ Սակայն այն մեկնաբանվում է որպես "ամբողջական" և նաև "աշխարհը ավերող". աշխարհի ստեղծման փուլից հետո նա այն վերածում է ջրային քաոսի։ Քանի որ նա պատկերվում էր որպես աշխարհի ստեղծման հիմնական նյութ, ապա բոլոր աստվածներն ու ամենը ստեղծվել են նրա մարմնից[1]։
Աթումը համարվում է վաղ շրջանի ամենակարևոր աստվածներից մեկը։ Բուրգերի ձեռագրերում նա պատկերված էր որպես և արարիչ և թագավորի հայր[1]։
Հելիպոլիտանյան արարչական առասպելում Աթումը համարվում է առաջին աստվածը։ Նա ինքն իրեն ստեղծել է թմբին նստած՝ հին ջրերից (Նու)[2]։ Հին առասպելներում նկարագրվում է, որ Աթումը ստեղծել է Շու աստծուն և աստվածուհի Թեֆնութին՝ թքելով նրանց իր բերանից[3]։ Հին Թագավորության եգիպտացիները հավատում էին, որ Աթում աստվածը մահացած թագավորների հոգիները բարձրացնում էր դեպի աստղալից երկինք[4]։ Նա նաև համարվել է արեգակնային աստված. ասոցացվում է Ռա աստծու հետ։ Նա համարվել է երեկոյան արևը, Ռան՝ կեսօրյա արևը, իսկ Կեպրի աստվածը՝ առավոտյան արևը[5]։ Մահացածների գրքում (որը արդի էր հունական-հռոմեական ժամանակաշրջանում ) ասվում է, որ Աթումը վերածնվել է քաոսային ջրերից՝ օձի տեսքով[6][7][8]։ Աթումը համարվում է նախագոյության և հետգոյության աստված։
Աթումը առաջին գոյն է, որը վերածնվել է խավարից և անվերջանալի ջրային անդունդից, որը գոյություն ուներ նախքան աշխարհի ստեղծումը։ Նա այս քաոսում միայնակ ստեղծում է իր երեխաներին՝ առաջին աստվածներին։ Նա առաջին աստվածներին ստեղծել է փռշտալով կամ, որոշ դեպքերում, իր սերմնահեղուկից (Շու աստված և Թեֆնութ աստվածուհի)։ Աթումի որդին և դուստրը, չդիմանալով գայթակղությանը, գնում են ջրերը բացահայտելու և անհետանում են մթության մեջ։ Չհամակերպվելով կորստի հետ՝ Աթումը հրեղեն սուրհանդակ (Ռայի Աչքը) է ուղարկում իր երեխաներին փնտրելու։ Նրանց վերադառնալուց հետո այն արցունքի կաթիլները, որ թափեց Աթումը, դարձան առաջին մարդկային արարածները[9]։
Աթումը սովորաբար պատկերված է որպես մարդ, որը կրում է թագավորական գլխաշոր կամ Վերին և Ստորին Եգիպտոսի սպիտակ և կարմիր թագը։ Որոշ դեպքերում նա պատկերված է օձի տեսքով, ինչպես նաև երբեմն հանդիպում է մանգուստի, առյուծի, ցուլի, մողեսի կամ կապիկի տեսքով[1]։
Աթումի պաշտամունքը կատարվել է Հելիոպոլիս քաղաքում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.