Աթենքի Ազգային հնագիտական թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Աթենքի Ազգային հնագիտական թանգարան (հուն․՝ Εθνικό Αρχαιολογικό Μουσείο), թանգարան Հունաստանում` Աթենքում, որն ընդգրկում է թանգարանային հավաքածու` նախապատմական ժամանակներից մինչև ուշ անտիկ շրջանին պատկանող։ Այն համարվում է աշխարհի ամենահարուստ հավաքածուն ունեցող ամենամեծ թանգարաններից մեկը[4]։
Աթենքի Ազգային հնագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և հնագիտական թանգարան |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Փաթիսսոն Փողոց |
Վայր | Փաթիսյոն |
Ղեկավարության նստավայր | Աթենք, Հունաստան |
Հասցե | 28is Oktovriou (Patission) 44 |
Հիմնադրվել է | 1829 |
Այցելուներ | 594 219 մարդ (2018)[1] |
Տնօրեն | Maria Lagogianni-Georgakarakos?[2][3] |
Կայք | namuseum.gr(հուն.)(անգլ.) |
Ազգային հնագիտական թանգարանը գտնվում է Էքսերգեա (Exarcheia) տարածաշրջանում` Կենտրոնական Աթենքում` Էպիրուս, Բուբուլինաս և Թոսիստաս փողոցների միջև, մինչդեռ մուտքը Փաթիսոն փողոցից է և հարակից է Աթենքի պոլիտեխնիկ ինստիտուտի պատմական կառույցին։ Առաջին հնագիտական թանգարանը Հունաստանում հիմնադրվել է Հունաստանի վարչապետ Լյոաննիս Կապոդիսթրիասի (Ioannis Kapodistrias) կողմից 1829 թվականին, որն դրա համար օգտագործել է կառավարության տրամադրած միջոցները։ Գլխավոր բարերարները եղել են Ելենի Թոսիստան, որը նվիրել է հողատարածք թանգարանի համար և Դեմետրիոս Նիկոլաս Վերնարդակիսը (Nikolaos Vernardakis) Սանկտ Պետերբուրգից, որը թանգարանին նվիրել է մեծ քանակությամբ հավաքածու։ Նախնական անունը եղել է Կենտրոնական թանգարան։ Այն 1881թվականին Հունաստանի վարչապետ Չարայլաոս Տրայքոուպսի (Charilaos Trikoupis) կողմից վերանվանվել է։ 1887 թվականին հնագետ Վալերիոս Ստաիսը դարձել է թանգարանի խնամակալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թանգարանի ցուցանմուշները փակվում են հատուկ արկղերում և թաղվում, որպեսզի խուսափեն կործանումից և թալանից։ 1945 թվականին ցուցանմուշները նորից դրվում են Քրիզթոս Կերոուզոսի (Christos Karouzos) վերահսկողության տակ։ Թանգարանի հարավային թևը Արձանագրությունների թանգարանն է` արձանագրությունների հարուստ հավաքածուով։ Արձանագրությունների թանգարանը ընդարձակվել է 1953 և 1960 թվականներին Պատրոկիոս Կարանտինոսի նախագծով[5]։
Թանգարանն ունեցել է ազդեցիկ նոր դասական մտահղացում, որը ժամանակին ժողովրդայնություն է վայելել Եվրոպայում և համապատասխանեցվել նմանատիպ կառույցների դասական ոճին։ Նախնական հատակագիծը մտահղացվել է ճարտարապետ Լյուդվիգ Լանջի կողմից։ Ավելի ուշ այն փոփոխության է ենթարկվել Պանագիս Կալկոսի կողմից, որը եղել է գլխավոր ճարտարապետ։
Թանգարանը ընդարձակվել է և վերանորոգվել։ Ամենակարևորը եղել է 20-րդ դարի սկզբին արևելյան թևում կատարված փոփոխությունը, որն հիմնված էր Անաստասիոս Մետաքսասի նախագծի վրա։ 1932-1939 թվականների ընթացքում Ջորջ Նոմիկոսի մտահղացմամբ ստեղծվել է երկհարկանի կառույցը։ Այս փոփոխությունները պայմանավորված էին հետզհետե աճող հավաքածուները տեղավորելու անհրաժեշտությամբ։ Վերականգնողական աշխատանքները կատարվել են 1, 5 տարվում, որի ընթացքում թանգարանը մնացել է ամբողջովին փակված։ Այն վերաբացվել է 2004 թվականի հուլիսին` աթենական օլիմպիադային։ Թանգարանը ենթարկվել է էսթետիկական տեխնիկական փոփոխությունների։ Շինությունը բարելավման է ենթարկվել, տեղակայվել է ժամանակակից օդակարգավորման համակարգ, վերադասավորվել են հավաքածուները և վերանորոգվել 1999 թվականի երկրաշարժից վնասված լինելու պատճառով։ Մինոսյան որմնանկարների սենյակը հասարակության առջև բացվել է 2005 թվականին[6][7]։
Թանգարանի հավաքածուները դասավորված են բաժիններով [8]:
Հավաքածուներ | ||
---|---|---|
Բաժին | Սենյակներ | Նմուշ պաշարներ |
Նախապատմական հավաքածու (Նեոլիթյան, Կիկլադյան, Միկենյան) |
3-6 and 48[9] |
|
Քանդակների հավաքածու | 7-34 |
|
42[10] և 49-56[11] |
| |
Սանտորինի հավաքածու | 48 | |
Մետաղական հավաքածու | 36-39 |
|
Անտիկ Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի անտիկ հավաքածու | 40-41 |
|
Արձանագրության թանգարան | 1, 9 & 11 |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.