![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/Azathioprine.svg/langhy-640px-Azathioprine.svg.png&w=640&q=50)
Ազաթիոպրին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ազաթիոպրին (AZA), վաճառքային անունը Իմուրան, իմունոսուպրեսիվ դեղ[2] : Դեղը օգտագործվում է ռևմատոիդ արթրիտի, գրանուլեմատոզ պոլիանգիտի, Կրոնի հիվանդության, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի, համակարգային կարմիր գայլախտի և երիկամի տրանսպլանտատի մերժումը կանխելու նպատակով։ Կիրառվում է հաբերի ձևով կամ ներերակային ճանապարհով։
Ազաթիոպրին | |
---|---|
![]() իմունոսուպրեսիվ դեղ | |
Քիմիական բանաձև | C₉H₇N₇O₂S |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | պինդ, դեղին, |
Մոլային զանգված | 4,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | հալման ջերմաստիճանը ՝238–245 ° C °C |
Դասակարգում | |
CAS համար | 446-86-6 |
PubChem | 2265 |
EINECS համար | 207-175-4 |
SMILES | CN1C=NC(=C1SC2=NC=NC3=C2NC=N3)[N+](=O)[O-] |
ЕС | 207-175-4 |
ChEBI | 2178 |
Թունավորություն | |
Թունավորություն | բարձր դեղաչափերի դեպքում |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կողմնակի բարդություններից է ոսկրածուծի ճնշումը և փսխումը։ Ոսկրածուծի ճնշումը հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն թիոպուրին S-մեթիլտրանֆերազ ֆերմենտի գենետիկ դեֆեկտ։ Հնարավոր այլ բարդություն է լիմֆոմայի զարգացումը։ Կիրառումը հղիության ժամանակ կարող է հանգեցնել պտղի վնասման։ Ազաթիոպրինը պուրինների անալոգն է և հակամետաբոլիտների ընտանիքին պատկանող դեղորայք է։ Այն աշխատում է 6-թիոգուանինի միջոցով, խաթարում է բջջում ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզը[3]։
Ազաթիոպրինը ստեղծվել է 1957 թվականին[3]։ Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին անհրաժեշտության դեղերի ցանկում[4]։