From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանի դրոշը (ադրբ.՝ Azərbaycan bayrağı) - կապույտ, կարմիր և կանաչ գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1։ 2 հարաբերակցությամբ։ Դրոշի կենտրոնում գտնվում են սպիտակ լուսնեղջյուր և ութանկյուն աստղ[1]։
Ադրբեջանի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Ադրբեջան |
Օգտագործում | |
Նշան | 🇦🇿 |
Հարաբերություն | 1:2 |
Ընդունված է | նոյեմբերի 9, 1918 |
Գույներ | Կապույտ Կարմիր Կանաչ Սպիտակ |
Պատկերված է | աստղ և լուսնեղջյուր, լուսնեղջյուր, դաշտ և ութանկյուն աստղ |
Նախագծող | Ալի բեյ Հուսեյնզադե |
Առաջին անգամ պաշտոնապես ընդունվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության խորհրդարանի կողմից 1918 թ. հունիսի 21-ին, ապա փոխարինվել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության դրոշով[2]։ 1991-ի փետրվարի 5-ին կայացված որոշմամբ և Ադրբեջանի սահմանադրության մեջ օրինականացված հոդվածով վերահաստատվել է նախկին դրոշը[3][4]։
Կապույտ գույնը խորհրդանշում է թյուրքական ծագումը, կարմիրը` առաջընթացը, սոցալիստական դեմոկրատիան, կանաչը` իսլամական քաղաքակրթությունը, կիսալուսինը` իսլամը[5]։ Ութ թևանի աստղը խորհրդանշում է ադրբեջանական 8 ցեղերը։ Մեկ ուրիշ տարբերակի համաձայն ութ թևանի աստղը խորհրդանշում է արաբերենում Ադրբեջանի 8 տառերը (արաբերեն` أذربيجان):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.