![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Agnes_Sj%25C3%25B6berg_-_1920s_-_cropped.jpg/640px-Agnes_Sj%25C3%25B6berg_-_1920s_-_cropped.jpg&w=640&q=50)
Ագնես Շյոբերգ
ֆինն անասնաբույժ / From Wikipedia, the free encyclopedia
Ագնես Հիլդեգարդ Շյոբերգ (ֆիններեն՝ Agnes Hildegard Sjöberg, նոյեմբերի 15, 1889(1889-11-15)[2], Kauhajoki, Հարավային Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 21, 1964(1964-08-21)[2], Seinäjoki, Վաասա նահանգ, Ֆինլանդիա), ֆինլանդացի անասնաբույժ, Եվրոպայում անասնաբուժության բնագավառում դոկտորական դիսերտացիա պաշտպանած առաջին կինը։ Նա հրատարակել է մոտ քսան գիտական հոդվածներ, ինչպես նաև ինքնակենսագրական։ Նա մեծացել է Վազասկայա նահանգում հարուստ կալվածատիրոջ ընտանիքում, մանկուց ֆերմայում զբաղվել է տարբեր գյուղատնտեսական աշխատանքներով, հետաքրքրվել կենդանիներով։ Բարձրագույն կրթություն է ստացել Գերմանիայում, 1918 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա Լայպցիգում անասնաբուժական ակնաբուժության գծով։ Վերադառնալով հայրենիք` զբաղվել է անասնաբուժությամբ։ Հետագայում Ավստրիայում կատարել է գիտական հետազոտություններ անասնաբուժական պարազիտոլոգիայի բնագավառում, այնուհետև կրկին վերադարձել Ֆինլանդիա և Սեյնյայոկիում զբաղվել մասնավոր գործունեությամբ։ Գերմանիայում սովորելու ընթացքում նա զգացել էր իր նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների կողմից. ավելի ուշ, հայրենիքում, որպես կին մասնագետ բախվել է այլ անասնաբույժների անբարյացակամ վերաբերմունքին, նրա համար հաճախորդների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ էր, քան գործընկերների հետ[4]։ Այն փողոցը, որտեղ գտնվում է Հելսինկիի համալսարանի անասնաբուժության ֆակուլտետը, 2001 թվականից կրում է նրա անունը։
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1889(1889-11-15)[2] |
Ծննդավայր | Kauhajoki, Հարավային Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 21, 1964(1964-08-21)[2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Seinäjoki, Վաասա նահանգ, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բեռլինի համալսարան, Դրեզդենի տեխնիկական համալսարան և HU Berlin |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Անդամակցություն | Föreningen för kvinnans politiska rösträtt i Landskrona?[3] |