Աբուքիրի ճակատամարտ (1799)
From Wikipedia, the free encyclopedia
Աբուքիրի ճակատամարտ, տեղի է ունեցել 1799 թվականի հուլիսի 25-ին Նապոլեոն Բոնապարտի ղեկավարած ֆրանսիական ութ հազարանոց և Մուատաֆա-փաշայի տասնութ հազարանոց թուրքական բանակների միջև Աբուքիր հրվանդանում, որտեղ դեպքերից մեկ տարի առաջ ծովակալ Նելսոնը ջախջախեց գրեթե ողջ ֆրանսիական նավատորմը։ Այս ճակատամարտում տարած փայլուն հաղթանակը մաքրեց անգլիացիներից կրած խայտառակ պարտության հասցրած ամոթը։ Այս հաղթանակը դարձավ Նապոլեոնի ամենափայլուն հաղթանակներից մեկը, քանի որ ճակատամարտի արդյունքում ոչնչացվեց ողջ թուրքական բանակը, ֆրանսիացիների նվազագույն կորուստների դիմաց։
Արագ փաստեր Աբուքիրի ճակատամարտ, Թվական ...
Թվական | 1799 թվականի հուլիսի 25 |
---|---|
Մասն է | Եգիպտական արշավանք |
Վայր | Աբուքիրի ծոց, Եգիպտոս |
Արդյունք | Ֆրանսիացիների վստահ հաղթանակ |
Հակառակորդներ | |
Ֆրանսիայի առաջին հանրապետություն | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Նապոլեոն Բոնապարտ | Սաիդ Մուստաֆա-փաշա Սիդնեյ Սմիթ |
Կողմերի ուժեր | |
7,700 զինվոր | 18,000 զինվոր |
Ռազմական կորուստներ | |
200 սպանված 550 վիրավոր | 18,000՝ 2000 սպանված 5000 գերի 11,000 ծովում խեղդված |
Ընդհանուր կորուստներ |
Փակել