From Wikipedia, the free encyclopedia
Աբել Յանսզոն Թասման (հոլ.՝ Abel Janszoon Tasman, 1603[1][2], Լուտյեգաստ, Խրոտեխաստ, Խրոնինգեն, Նիդերլանդներ[3] - հոկտեմբերի 10, 1659[1][4][5][…], Ջակարտա, Ինդոնեզիա[6]), հոլանդացի ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող։
Աբել Թասման հոլ.՝ Abel Janszoon Tasman | |
---|---|
Ծնվել է | 1603[1][2] Լուտյեգաստ, Խրոտեխաստ, Խրոնինգեն, Նիդերլանդներ[3] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1659[1][4][5][…] Ջակարտա, Ինդոնեզիա[6] |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ծովային ճանապարհորդ և հեղինակ |
Գործունեության ոլորտ | ղեկապետ և ճանապարհորդ հետազոտող |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն և հոլանդերեն[7] |
Ամուսին(ներ) | անհայտ և անհայտ |
Abel Tasman Վիքիպահեստում |
1642-1643 թթ., առաջին արշավախմբի ժամանակ, առաջինը անցել է Ավստրալիայի հարավով, հայտնաբերել է Վան-Դիմենի երկրի հարավային և արևելյան ափերը (հետագայում իր անվամբ կոչվել է Թասմանիա), հասել է Նոր Զելանդիայի և Տոնգա կղզեխմբի արևմտյան ափերին, Ֆիջի և Նոր Իսլանդիա կղզիներին։
1642 թ. արշավախմբի ժամանակ իր առջև նպատակ է դրել.
Աբել Թասմանը արշավի է դուրս գալիս Բատավիայից (Ջակարտա) և հաջողությամբ հասնում է Մավրիկա կղզի, իսկ այդտեղից նավարկում է հարավ, ապա ուղղությունը փոխում է դեպի հարավ-արևելք։ Առաջին կղզին, որ նա հանդիպել է դեպի արևելք նավարկելու ընթացքում, Հոլանդական Հնդկաստանի նահանգապետի անունով անվանել է Վանդիմենի երկիր (Թասմանիա)։
Վանդիմենի երկրից Թասմանը շարունակում է նավարկությունը դեպի արևելք և դեկտեմբերի 13-ին հասել է մի այլ երկիր՝ Նոր Զելանդիայի հարավային կղզին։ Շարունակել է նավարկությունը դեպի հյուսիս, մտել Նոր Զելանդիայի Հյուսիսային և Հարավային կղզիների միջև գտնվող նեղուցը, բայց չիմանալով, որ դա նեղուց է, հետ է վերադառնում։ Շարունակելով առաջ ընթանալ Հյուսիսային կղզու արևմտյան ափի երկայնքով՝ հասնում է կղզու ծայրակետը, ապա ուղղվում դեպի հյուսիս-արևելք։
Հունվարի 21-ին Թասմանի արշավախումբն հասնում է Տոնգա կղզիներ, որտեղից ուղղություն է վերցնում դեպի արևմուտք։ Անցնելով Ֆիջի կղզիների մոտով՝ հաջողությամբ հասնում է Նոր Իռլանդիա կամ Նոր Մեկլենբուրգ։ Սակայն սխալմամբ նա վերջինս համարում է ոչ թե կղզի, այլ Նոր Գվինեայի մի մասը։
Նոր Իռլանդիայից շարունակելով նավարկել դեպի արևմուտք՝ Նոր Գվինեայի հյուսիսային ափի երկայնքով անցնում է մինչև նրա արևմտյան ելուստը, ապա հաջող կերպով վերադառնում դեպի Բատավիա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.