Աբակոստ
From Wikipedia, the free encyclopedia
Աբակոստ (ֆր.՝ à bas le costume)` հագուստ որը 1972-1990 թվականներին,Սեսե Սեկո Մաբուտուի կառավարման տարիներին, խորհուրդ էր տրվում հագնել Զաիրի բնիկներին (այդ ժամանակ արգելված համարվող եվրոպական հագուստի փոխարեն)։ Այս հագուստը նախատեսված էր միայն տղամարդկանց համար։ Մաբուտուի ինչպես նաև այլ մարդկանց կարծիքով այս հագուստը պետք է ծառայեր որպես խորհրդանշան գաղութային անցյալը մոռանալու համար (ինչպես նաև այնպիսի արարողություններ, ինչպիսիք են գաղութային ժամանակահատվածի հուշարձանների ոչնչացումը և հին, ավանդական խոհանոցի ասպարեզ բերումը)[1]:Վարկածներ կան, որ Աբակոստը դիզայնավորել է հենց Մաբուտուն[2]։
«Դասական Աբակոստը» իրենից ներկայացնում է երկգույն կոստյում՝ ֆրենչ` կոստյումի նմանությամբ, որն ընդունված էր կրել շարֆերի հետ՝ փողկապի փոխարեն[3]։ Այս կոստյումը հիմականում կարվում էր մուգ կտորից։ Հետազոտողների մեծ մասը գտնում է, որ այս կոստյումը շատ նմանություններ ունի ֆրենչ Մաո կոստյումի հետ[4][5]։
Աբակոստը պարտադիր հագուստ էր նույնիսկ ամենասովորական աշխատողների համար[3]։