Ա-բա-բա-գա-լա-մա-գա
From Wikipedia, the free encyclopedia
Ա-բա-բա-գա-լա-մա-գա կամ Ա-բա-բա-հա-լա-մա-հա (ուկրաիներեն՝ А-ба-ба-га-ла-ма-га), ուկրաինական գրահրատարակչություն, անկախ Ուկրաինայի առաջին մասնավոր մանկական հրատարակչությունը, որը հիմնադրվել է 1992 թվականին, Կիևում[1]։ Հրատարակում է ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով մանկական գրականություն և դրանց թարգմանություններ։
Արագ փաստեր Ա-բա-բա-գա-լա-մա-գա, Տեսակ ...
Ա-բա-բա-գա-լա-մա-գա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հրատարակչություն և գրահրատարակչություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | ապրիլի 20, 1992 |
Գլխադասային գրասենյակ | Կիև, Ուկրաինա |
Հիմնադիր | Իվան Մալկովիչ |
Կայք | ababahalamaha.com.ua |
Փակել
2008 թվականից սկսել է հրատարակել գրքեր բոլոր տարիքի ընթերցողների համար։ Հրատարակչության հիմնադիրը, տնօրեն և գլխավոր խմբագիրը ուկրաինացի բանաստեղծ Իվան Մալկովիչն է։ Նա ամբողջովին վերահսկում է յուրաքանչյուր գրքի հրատարակման գործընթացը` ձեռագրից մինչև պոլիգրաֆիա[2]։