From Wikipedia, the free encyclopedia
«Կալլիկրատիս» ծրագիր (հուն․՝ Πρόγραμμα «Καλλικράτης»), Հունաստանի Հանրապետության 3852/2010 օրենքը[1], որը բարեփոխել է Հունաստանի վարչական բաժանումը։
Մինչ Հունաստանի խորհրդարանի կողմից օրենքի ընդունումը, ծրագիրը գոյություն ուներ Կալլիկրատիս նածագիծ (Σχέδιο Καλλικράτης) անվան տակ։ 2010 թվականի մայիսի 27-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է ծրագիրը[2]։ Օրենքը հրապարակվել է 2010 թվականի հունիսի 7-ին Կառավարական տեղեկագրում (Εφημερίδα της Κυβερνήσεως) (ΦΕΚ 87Α)։ Հիմնական փոփոխությունը նոմոսների բաժանման վերացումն էր[1]։ Չնայած Հունաստանի նոր վարչական բաժանումը ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից[1], սակայն 2010 թվականի նոյեմբերի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ծրագրին համապատասխան[3]։
Ծրագիրը կրում է ճարտարապետ Կալիկրատեսի անունը, ով մասնակցել է Հին Աթենքում երկար պատերի և Պարթենոնի կառուցմանը[4]։
Վարչական բաժանում (1997) | «Կալլիկրատիս» ծրագիր | |
---|---|---|
Դիմ | Ընդհանուր առմամբ կա 910 դիմ և 124 համայնք։ Բաժանված է տեղական տարածքների։ | Դիմերի քանակի սահմանափակում մինչև 326՝ հարկադիր կամ կամավոր միավորման միջոցով։ Նրանք բաժանվում են տեղական ինքնակառավարման պերիֆերիոն միավորների, որոնք իրենց հերթին բաժանվում են կոմունաների։ |
Նոմարխիա | Ընդհանուր առմամբ կա 57 նոմարխիա և 19 թեմ։ | Չեղարկված է։ |
Պերիֆերիա | Ընդհանուր կան 13 պերիֆերիաներ։ Պերիֆերիայի կառավարիչը նշանակվում է կառավարության կողմից։ | Մնացել է նույն աշխարհագրական սահմաններում։ |
Ապակենտրոնացված (ինքնավար) վարչակազմեր | Չի եղել։ | Ընդհանուր 7։ |
Մունիցիպալ ձեռնարկություններ | Մոտ 6 000. | Կրճատում մինչև 2000 թվականը։ |
Տեղական ֆինանսավորում | Պետական բյուջե, եվրոպական ծրագրեր, մունիցիպալ հարկեր, բնական ռեսուրսներ, տեղական բիզնես, վարձավճար։ | Ինչպես նախկինում, բայց ավելանում է պետական հարկերի մասնաբաժինը։ |
Ընտրություններ | 4 տարին մեկ անգամ՝ հոկտեմբերին։ Մուտքի տոկոսային խոչընդոտը 42% է։ | 5 տարին մեկ անգամ՝ հունիսին։ Պահանջվում է ձայների բացարձակ մեծամասնություն։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.