From Wikipedia, the free encyclopedia
«Դեղին բաճկոնների» շարժում (ֆր.՝ mouvement des Gilets jaunes), բողոքի ինքնաբուխ ցույցեր Ֆրանսիայում, որոնք սկսել են 2018 թվականի վերջին։ Ցույցերը չունեն ընդգծված առաջնորդներ։ Շարժումն անվանումը ստացել է լուսանդրադարձնող դեղին բաճկոններից, որոնք կրում են ցուցարարները։ Սկզբնապես շարժման պատճառը եղել է վառելիքի գնի բարձրացումը, հետագայում ցուցարարները սկսեցին պահանջել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։ Շարժումն արագ թափ է հավաքում և քաղաքական երանգ է ստանում։ Շարժմանը բաց աջակցում են հիմնական քաղաքական կուսակցությունների և քաղաքական շարժումների առաջնորդներից որոշները․ ձախերից Ժան Լյուկ Մելանշոն և Օլիվյե Բեզանսնոն[18], կենտրոնամետներից Ժան Լասալը, աջերից Լորան Վոկեն և Մարին Լը Պենը։
Դեղին բաճկոնների շարժում | |||
---|---|---|---|
«Դեղին բաճկոնավորների» ցույցը Վեսոլում, հյուսիսային Ֆրանսիա։ | |||
Ամսաթիվ | 2018 թվականի նոյեմբերի 17-ից | ||
Վայր | ներառյալ Ռեյունյոնը) | ||
Պատճառ |
| ||
Նպատակ |
| ||
Մեթոդ | Ցույց, Քաղաքացիական անհնազանդություն, Բարիկադ, ճանապարհի փակում, ընդվզում[5][6] վանդալություն[7], հրկիզում[8][9] ու թալան[10]։ | ||
Արդյունք | Կառավարությունը խոստացավ 6 ամսով կասեցնել վառելիքի հարկի բարձրացման ծրագիրը | ||
Հակամարտող կողմեր | |||
Ղեկավարներ | |||
| |||
Թվաքանակ | |||
| |||
Կորուստներ | |||
Զոհեր | 8 քաղաքացի (Ֆրանսիայում)[15] | ||
Վիրավորներ | 750 քաղաքացի ~ 100 վիրավոր ոստիկանության սպա | ||
Ձերբակալվածներ | 1600 մարդ (2018 թվականի դեկտեմբերի 4-ի տվյալներով)[16] Ավելի քան 2300 (Միայն 2018 թվականի դեկտեմբերի 8-ին)[17] |
Տվյալ շարժումը առաջացավ ու լայն տարածում գտավ սոցիալական ցանցերի շնորհիվ։ Այդ ամենի իմաստը կայանում էր նրանում, որ քաղաքացիներին դուրս հանեն փողոց ու կոչ անեն իրենց բողոքն արտահայտել իշխանությունների հանդեպ, մասնավորապես՝ փակել խոշոր փողոցներ ու պողոտաներ, շրջանաձև հանգույցներ ու մայրուղիներ։ Առաջին մասսայական բողոքի արտահայտումը տեղի ունեցավ 2018 թվականի նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի բոլոր քաղաքներում։ Այնուհետև, երկու շաբաթ փոքր բողոքի գործողությունների ու եզակի գործադուլների արտահայտմամբ, 2018 թվականի նոյեմբերի 24-ին երկրում բռնկվեց ցույցի երկրորդ ալիքը։ Այս անգամ քաղաքացիների ելույթները կենտրոնը դառնում է Փարիզի կենտրոնը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով 2018 թվականի նոյեմբերի 17-ին բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 287 հազար մարդ, իսկ 2018 թվականի նոյեմբերի 24-ին՝ ավելի քան 106 հազար մարդ։
Ցույցերի ընթացքում երկիրը կրեց ոչ միայն նյութական վնաս, բայց եղան նաև մարդկային կորուստներ՝ 4 մարդ զոհվեց, ավելի քան 1200-ը վիրավորվեցին (ցուցարարներ, ոստիկաններ ու վարորդներ), ավելի քան 800 մարդ ձերբակալվեց։
Ցույցերի պատճառով Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 11-ին հայտարարել է Ֆրանսիայում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ մտցնելու մասին[19]։ Ցույցերի պատճառով ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ։
Ի տարբերություն վառելիքի գների աճի համար պրոֆմիությունների կողմից կազմակերպված տարբեր ցույցերի, այս շարժումը ստեղծվել է բացառապես համացանցի ու սոցիալական ցանցերի միջոցով։ Կոչի նախաձեռնությունը ծագեց Սեն է Մարն դեպարտամենտի (Իլ դը Ֆրանս շրջանում) բնակվող վարորդից (կին), ով 2018 թվականի մայիսին հրապարակել էր առցանց ստորագրահավաք, որի նպատակն էր իջեցնել վառլիքի գները։ Այդ կոչը մնաց աննկատ մինչև հոկտեմբեր, երբ այն 2018 թվականի հոկտեմբերի 12-ին հրապարակվեց ֆրանսիական «Parisien» թերթում։ Այսպես, 2018 թվականի հոկտեմբերի 25-ին առցանց ստորագրահավաքը հավաքեց 225.000 ստորագրություն[20], իսկ նոյեմբերի վերջին հատեց միլիոնի սահմանը։ Համախոհների թիվը սկսեց աննախադեպ աճել հոկտեմբերի վերջին։ Բազմաթիվ խմբեր միացան շարժմանը, ու արդեն հոկտեմբերի վերջին այդ խմբերի քանակը հատեց հարյուրը։
2018 թվականի նոյեմբերի 9-ին, երբ նախագահը ժամանեց Ալբեր քաղաքը (Սոմ դեպարտամենտ)։ Նախագահն այնտեղ մասնակցելու էր 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված միջոցառումներին, մի քանի ցուցարարներ դեղին բաճկոններով փորձեցին մոտենալ Էմմանուել Մակրոնին, սակայն նրանց կանգնեցրեց ոստիկանությունը, ով ապահովվում էր նախագահի անվտանգությունը[21]։
2018 թվականի նոյեմբերի 10-ին ու 15-ին մի քանի ակտիվիստներ Լե Նյոբուր քաղաքում (Նորմանդիայի շրջան) փորձեցին արգելափակել շրջանային հանգույցը[22]։
2018 թվականի նոյեմբերի 14-ին Մորբեկ (Օ-դե-Ֆրանս շրջան) կոմունայի քաղաքապետը ի նշան «դեղին բաճկոնների» աջակցության քաղաքապետարանի ճակատին կախեց խոշոր պաստառ[23]։ Ֆրանսիական TF1 ալիքին տված հարցազրույցում, նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ֆրանսիացիները իրավունք ունեն ցույց անելու, սակայն իրենց խոսքը ոչ մի կերպ չի անրադառնա վառելիքի գնի որոշման վերանայմանը[24]։ Միևնույն ժամանակ կառավարությունը ոգեշնչվելով նախորդ տարվա ծխելու դեմ պայքարի կամպանիայից, սկսում է պայքար օդի աղտոտման դեմ։ Այդ կամպանիան սկսվեց «դեղին բաճկոնների» մասշտաբային ցույցերից 4 օր առաջ։
2018 թվականի նոյեմբերի 15-ին Պո քաղաքում (Նոր Ակվիտանիա շրջան) «դեղին բաճկոնները» կազմակերպեցին «անվճար ճանապարհորդության ավտոմայրուղու վրա (ֆր. péage gratuit)» ու «խխունջի գործողություն (ֆր. une opération escargot)» ակցիաները, փակելով А64 մայրուղու վճարման ընդունման կետը ու թույլ տալով ավտոմեքենաներին անվճար անցնել[25]։
Շարժումը սկսվեց Փարիզում վաղ առավոտյան, որտեղ առավոտյան 7:30 ցույցի մասնակիցները փակեցին Փարիզի շրջանային ճանապարհը[26] Լե Պոն դե Բովուազենում (Օվերն-Ռոնա-Ալպեր շրջանում) տեղի ունեցած ցույցի ժամանակ, վարորդ (կին), շրջափակված լինելով ավտոմեքենան թակող ցուցարարների կողմից, խուճապի մատնվեց ու չկանխամտածված սեղմեց գազի վրա, ինչի արդյունքում էլ հարվածեց ցուցարարներից մեկին՝ 63-ամյա թոշակառու Շանտալ Մազեին։ Ստացած վերքերից կինը մահացավ[27]։ Պա դը Կալե դեպարտամենտում բազմաթիվ բախումների ընթացքում ստանալով 16 փոքր վիրավորում, հիվանդանոց տեղափոխվեց մի հետևակ[28]։ Օրվա սկզբին մի քանի տասնյակ ցուցարարներ ակցիաներ անցկացրեցին Ելիսեյան դաշտերում, Շառլ դը Գոլի հրապարակի շրջաններում, այնուհետև նրանք շարժվեց դեպի Ելիսեյան պալատ, սակայն Կոնկորդի հրապարակի մոտ շարժման մասնակիցները շրջափակվեցին ոստիկանների կողմից[29]։
Հաջորդ օրը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն ամփոփեց ցույցի արդյունքները՝ 17 ժամերի տվյալներով ամբողջ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է 287 100 մարդ, 1 մարդ զոհվել է, 409-ը վիրավորվել, 117-ը ձերբակալվել են[30]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.