Ում չի հարվածում խոսքը, չի հարվածում նաև գավազանը[1]։
Չի կարելի նահանջել, շեղվել կամ լքել իր տեղը շարքում։ Թե՛ պատերազմում, թե՛ դատարանում և թե՛ ամենուր պետք է կատարել այն, ինչ հրամայում է Պետությունը և Հայրենիքը, կամ թե ջանալ վերահամոզել նրան և բացատրել, թե ինչ է արդարությունը։ Իսկ բռնանալ մոր կամ հոր վրա, առավել ևս՝ հայրենիքի վրա, անազնիվ է[2]։
Այն պետությունը, որտեղ քաղաքացիներն ամենից ավելի են խոնարհվում օրենքներին, երջանիկ է խաղաղ ժամանակ և անխոցելի պատերազմի ժամանակ[2]։
Իմ խորհուրդը ձեզ՝ ամուսնացե՛ք. եթե լավ կին գտնեք, կերջանկանաք, իսկ հակառակ դեպքում՝ կդառնաք փիլիսոփա…
Գեղեցկությունը թագուհի է, որը կառավարում է շատ կարճ ժամանակ...
↑ Սուրեն Գրիգորյան, ed(2006).Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ313.
1 2 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed(2002).Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ161. ISBN 99930-2-263-2.