Map Graph

Տիխուանա

քաղաք Մեքսիկայի Բախա Կալիֆորնիա նահանգում

Տիխուանա, քաղաք Մեքսիկայում։ Ստորին Կալիֆոռնիա թերակղզու և այդ նույն կերպ կոչվող մեքսիկական նահանգի խոշորագույն բնակավայրն է։ Գտնվում է ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի ունեցած պետական սահմանի մոտ և սահմանի մյուս կողմում ընկած ամերիկյան Սան Դիեգո քաղաքի հետ կազմում է քաղաքային խոշոր ագլոմերացիա, որը 2016 թվականի տվյալներով ունենալով 5.158.459 բնակիչ, եղել է մեծությամբ երրորդը կալիֆոռնիական ողջ տարածքաշրջանում և երկպետությունական խոշորագույն կոնուրբացիան։ Տիխուանան միաժամանակ հանդիսանում է Հարավկալիֆոռնիական մեգապոլիսային ընդարձակ տարածքի միջուկը՝ բնակչության թվաքանակով Մեքսիկայում զբաղեցնելով վեցերորդ տեղը։ Մեքսիկայում զգալի է Տիխուանայի ներգործությունը կրթության, քաղաքականության, տրանսպորտի, մշակույթի, արվեստների, արդյունաբերության վրա։ Այդ երկրի առավել արագ աճող մետրոպոլիսային տարածքներից մեկն է և Globalization and World Cities Research Network-ից ստացել է High Sufficiency գլոբալ քաղաքի վարկանիշ։ 2019 թվականի սեպտեմբերի տվյալներով քաղաքն ունեցել է 1.300.983 բնակիչ, իսկ նրա մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը 2020 թվականին հասել է 2.140.398-ի։

Read article
Պատկեր:Escudo_de_Tijuana,_Baja_California.svgՊատկեր:2006.03.25.mx.bc.Tijuana(52).jpgՊատկեր:Mexico_location_map.svgՊատկեր:Zona_Rio_Tijuana.jpgՊատկեր:Border_Fence_from_above_(8651999237).jpgՊատկեր:Playas_de_Tijuana_fisherman_at_border_fence.jpgՊատկեր:TJ_aerial.jpgՊատկեր:Iglesia_calle_3a_-_panoramio.jpgՊատկեր:TijuanaHopeMonument.jpgՊատկեր:ISS-35_Metropolitan_areas_of_San_Diego,_California,_USA_and_Tijuana,_Baja_California,_Mexico.jpgՊատկեր:TijuanaGovernmentPalace.jpgՊատկեր:Centro_cultural_tijuana.jpgՊատկեր:Otay_Mesa_Port_of_Entry.jpg