Տիխուանա
քաղաք Մեքսիկայի Բախա Կալիֆորնիա նահանգում From Wikipedia, the free encyclopedia
Տիխուանա (իսպ.՝ Tijuana, US: /tiːˈ(h)wɑːnə/ tee-(H)WAH-nə[2][3],[Ն 1] Իսպաներեն: [tiˈxwana] ( )), քաղաք Մեքսիկայում։ Ստորին Կալիֆոռնիա (Baja California) թերակղզու և այդ նույն կերպ կոչվող մեքսիկական նահանգի խոշորագույն բնակավայրն է։ Գտնվում է ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի ունեցած պետական սահմանի մոտ և սահմանի մյուս կողմում ընկած ամերիկյան Սան Դիեգո քաղաքի հետ կազմում է քաղաքային խոշոր ագլոմերացիա, որը 2016 թվականի տվյալներով ունենալով 5.158.459 բնակիչ[6], եղել է մեծությամբ երրորդը կալիֆոռնիական ողջ տարածքաշրջանում[7] և երկպետությունական (ԱՄՆ և Մեքսիկա) խոշորագույն կոնուրբացիան։ Տիխուանան միաժամանակ հանդիսանում է Հարավկալիֆոռնիական մեգապոլիսային ընդարձակ տարածքի միջուկը՝ բնակչության թվաքանակով Մեքսիկայում զբաղեցնելով վեցերորդ տեղը[8]։ Մեքսիկայում զգալի է Տիխուանայի ներգործությունը կրթության, քաղաքականության, տրանսպորտի, մշակույթի, արվեստների, արդյունաբերության վրա։ Այդ երկրի առավել արագ աճող մետրոպոլիսային տարածքներից մեկն է[8] և Globalization and World Cities Research Network-ից ստացել է High Sufficiency գլոբալ քաղաքի վարկանիշ[9]։ 2019 թվականի սեպտեմբերի տվյալներով քաղաքն ունեցել է 1.300.983 բնակիչ, իսկ նրա մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը 2020 թվականին հասել է 2.140.398-ի[10][11]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տիխուանա | |||
իսպ.՝ Tijuana | |||
| |||
![]() | |||
Երկիր | Մեքսիկա | ||
Համայնք | Tijuana? | ||
Հիմնադրված է | 1889 թ. | ||
Մակերես | 637 կմ² | ||
ԲԾՄ | 20±1 մետր | ||
Բնակչություն | 1 964 788 մարդ (2019)[1] | ||
Ժամային գոտի | PDT? | ||
Հեռախոսային կոդ | 664 - 663 | ||
Փոստային դասիչ | 22000–22699 | ||
Պաշտոնական կայք | tijuana.gob.mx(իսպ.) | ||
| |||
Ստորին Կալիֆոռնիա թերակղզու խաղաղօվկիանոսային ափին ընկած Տիխուանան նույնանուն համայնքի վարչական, մշակութային, առևտրային կենտրոնն է։ Զույգ Ամերիկաներում մեծությամբ 45-րդն է։
Տիխուանան հիմնադրվել է 1889 թվականի հուլիսի 11-ին և 1880-ական թվականներից սկսած՝ համարվում է զբոսաշրջային կենտրոն, պատկերավոր ասած՝ Մեքսիկայի դարպասը։
Կլիմա
Քաղաքում արձանագրված ամենացածր ջերմաստիճանը եղել է −6 °C (21 °F)-ը, ամենաբարձրը՝ 49 °C (120 °F)-ը[12]։
Տիխուանա (Տիխուանայի միջազգային օդանավակայան)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 34.5 (94.1) |
39.0 (102.2) |
34.0 (93.2) |
36.0 (96.8) |
38.5 (101.3) |
41.8 (107.2) |
39.0 (102.2) |
41.0 (105.8) |
49.0 (120.2) |
47.0 (116.6) |
42.0 (107.6) |
37.0 (98.6) |
49.0 (120.2) |
Միջին բարձր °C (°F) | 20.3 (68.5) |
20.8 (69.4) |
20.8 (69.4) |
22.1 (71.8) |
23.5 (74.3) |
25.2 (77.4) |
27.8 (82) |
28.1 (82.6) |
27.8 (82) |
26.0 (78.8) |
23.5 (74.3) |
21.1 (70) |
23.9 (75) |
Միջին օրական °C (°F) | 13.6 (56.5) |
14.3 (57.7) |
14.8 (58.6) |
16.1 (61) |
18.0 (64.4) |
19.8 (67.6) |
22.2 (72) |
22.8 (73) |
22.0 (71.6) |
19.5 (67.1) |
16.6 (61.9) |
14.0 (57.2) |
17.8 (64) |
Միջին ցածր °C (°F) | 6.9 (44.4) |
7.8 (46) |
8.8 (47.8) |
10.2 (50.4) |
12.4 (54.3) |
14.3 (57.7) |
16.5 (61.7) |
17.5 (63.5) |
16.1 (61) |
13.0 (55.4) |
9.8 (49.6) |
6.9 (44.4) |
11.7 (53.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −3.0 (26.6) |
0.0 (32) |
0.5 (32.9) |
1.0 (33.8) |
5.5 (41.9) |
5.0 (41) |
7.5 (45.5) |
10.5 (50.9) |
0.0 (32) |
5.0 (41) |
1.0 (33.8) |
−5.0 (23) |
−5.0 (23) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 43.8 (1.724) |
36.5 (1.437) |
42.7 (1.681) |
17.6 (0.693) |
4.4 (0.173) |
0.7 (0.028) |
0.7 (0.028) |
0.9 (0.035) |
5.0 (0.197) |
7.8 (0.307) |
33.8 (1.331) |
37.0 (1.457) |
230.9 (9.091) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 5.9 | 4.7 | 5.9 | 3.1 | 1.4 | 0.5 | 0.4 | 0.2 | 0.7 | 1.7 | 3.9 | 4.3 | 32.7 |
% խոնավություն | 70 | 74 | 73 | 75 | 77 | 79 | 80 | 80 | 79 | 76 | 69 | 69 | 75 |
Միջին ամսական արևային ժամ | 217 | 228.8 | 248 | 240 | 248 | 240 | 310 | 279 | 270 | 248 | 240 | 248 | 3014 |
Միջին օրական արևային ժամ | 7 | 8.1 | 8 | 8 | 8 | 8 | 10 | 9 | 9 | 8 | 8 | 8 | 8.26 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 68 | 73 | 67 | 62 | 58 | 56 | 71 | 68 | 73 | 70 | 76 | 80 | 68.5 |
Աղբյուր #1: Servicio Meteorologico Nacional[13] | |||||||||||||
Աղբյուր #2: Weather Atlas (sun).[14] |
Քույր քաղաքներ
Քաղաքը | Պետությունը | Տարեթիվը |
---|---|---|
Բուսան | ![]() |
1995 |
Սան Դիեգո[15] | ![]() |
|
Լա Պաս, Մեքսիկա | ![]() |
2018 |
Լեոն (Մեքսիկա) | ![]() |
|
Մասատլան | ![]() |
|
Պանցզին | ![]() |
|
Հավանա | ![]() |
|
Ցինցինատի | ![]() |
|
Սարագոսա | ![]() |
|
Մեդելյին | ![]() |
|
Լորեդո, Տեխաս | ![]() |
|
Սլուբիցե | ![]() |
1998 |
Օդերի Ֆրանկֆուրտ | ![]() |
|
Ուհան[16] | ![]() |
2013 |
Պատկերասրահ
- Քաղաքի առևտրա-ֆինանսական կենտրոնը
- ԱՄՆ-ի հետ սահմանի ցանկապատը
- Ձկնորսություն՝ սահմանագծի ցանկապատի մոտ
- Քաղաքի համայնապատկերը ինքնաթիռից
- Սան Ֆրանսիսկո դե Ասիս եկեղեցին
- Հույսի հուշարձանը
- Սան Դիեգո-Տիխուանա մետրոպոլիսային տարածքը
- Համայնքապետարանը
- Մշակույթի կենտրոն քաղաքի Ռիո գոտում
- Օտայ Մեսա նավահանգստում
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.