From Wikipedia, the free encyclopedia
Ֆերնանդա Մոնտենեգրու (պորտ.՝ Fernanda Montenegro, հոկտեմբերի 16, 1929[1][2][3], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4][5]), բրազիլացի դերասանուհի, համարվում է բոլոր ժամանակների լավագույն բրազիլացի դերասանուհին և բրազիլական կինո ինդուստրիայի էտալոն։ 1998 թվականին արժանացել է բեռլինյան կինոփառատոնի Ոսկե արջ, այնուհետև նոմինացվել Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակների։ 2013 թվականին արժանացել է Էմմի միջազգային մրցանակի։
Ֆերնանդա Մոնտենեգրու բրազ.-պորտ.՝ Fernanda Montenegro | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1929[1][2][3] (95 տարեկան) |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4][5] |
Կրթություն | Colégio Pedro II? |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1950 — ներկա |
Ամուսին(ներ) | Fernando Torres? |
Երեխա(ներ) | Cláudio Torres?[6][7] և Fernanda Torres?[6][7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բրազիլական գրականության ակադեմիա |
Նրա իրական անուն ազգանունն Արլետ Էստևս դա Սիլվա է։ Ծնվել է իտալուհի մոր՝ տնային տնտեսուհի և բրազիլացի հոր՝ աշխատավոր ընտանիքում։ 20 տարեկան հասակից սկսել է ուսանել որպես քարտուղար այնուհետև ռադիո ներկայացման մասնակցելով դարձել է ռադիո դերասանուհի, որտեղ էլ աշխատել է շուրջ 10 տարի։ 1953 թվականին ծանոթանալով իր թատերական գործընկեր՝ Ֆերնանդո Տորրեսի հետ ամուսնացել է, և նրա հետ ապրել գրեթե ողջ կյանքը մինչ 2008 թվականը՝ վերջինիս մահը։ Համատեղ ունեն երկու երեխա դերասանուհի՝ Ֆերնանդա Տորրեսը և ռեժիսոր՝ Կլաուդիո Տորրեսը։
1950-ականներից սկսում է մասնակցել թատերական ներկայացումների և ի շնորհիվ փոխակերպման իր տաղանդի դառնում թատրոնների ամենասիրված և պահաջնված դերասանուհին։ Հենց այս ժամանակ էլ վերցնում է դերասանի իր կեղծանունը որպես՝ Ֆերնանդա Մոնտենեգրու։ 1959 թվականին իր դերասան գործընկերների հետ հիմնում է Թատրոն Յոթնյակը որտեղ էլ աշխատում է մինչ դրա լուծարումը 1965 թվականը։ 1960-ականներին տեղափոխվելով Սան Պաուլո սկսում է նկարահանվել հեռուստատեսությունում և միայն 70-ականների վերջին աշխատանքի անցնում Ռեդե Գլոբոյում։ 1985 թվականին բրազիլիայի այնժամյա նախագահ Ժոզե Սարնեյը դերասանուհուն առաջարկում է մշակույթի նախարարի պաշտոնը չնայած ժողովրդի անսահման մեծ ցանկությանը և մշակույթային խավի աջակցությանը դերասանուհին մերժում է պատճառաբանելով որ այդ իր աշխատանքը և դերը չէ ժողովրդի առջև։ Նկարահանվել է բազում հեռուսատեսրիալներում և հայտնի ֆիլմերում այդ թվում 2007 թվականին Սերը ժանտախտի օրերին (ֆիլմ)ում։ Իսկ Բաբելոնը (սերիալ)ում մարմնավորել է լեսբուհու դեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.