Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆաուզիա (արաբ․՝ فوزية أويحيى, հուլիսի 5, 2000[1], Կասաբլանկա, Մարոկկո), արաբական ծագումով կանադացի երգչուհի և երգերի հեղինակ։
Ֆաուզիա | |
---|---|
Ի ծնե անուն | Faouzia Ouihya |
Ծնվել է | հուլիսի 5, 2000[1] (24 տարեկան) Կասաբլանկա, Մարոկկո |
Երկիր | Մարոկկո և Կանադա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Կայք | faouziaofficial.com |
Faouzia Վիքիպահեստում |
Ֆաուզիան ծնվել է 2000 թվականի հուլիսի 5-ին Կասաբլանկա քաղաքում։ Նա ունի ավագ քույր, որի անունը Սամիյա է։ 5 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Կանադայի Մանտիբո համայնք։ Ֆաուզիան ազատ խոսում է անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն[2]։
15 տարեկան հասակում La Chicane Éléctrique մրցույթի ժամանակ միանգամից մի քանի մրցանակ է ստացել[3]։ Հենց այդ տարիքից նա իր YouTube-յան էջում տեղադրել է և՛ իր երգերը, և՛ քավեր տարբերակներ։ Որոշ ժամանակ անց նրան նկատել է Paradigm Talent Agency գործակալությունը և սկսվել համագործակցությունը[4]։
2017 թվականին արժանացել է Գրան-պրիի Nashville Only Unsigned մրցույթում[5]։ Նույն տարում նա երգ է ձայնագրել կանադացի Մետ Էպպի հետ։ «The Sound» երգը մրցանակ է ստացել երգեր գրելու մրցույթում։ Ֆաուզիան նաև հանդես է եկել Վինիպեգյան սիմֆոնիկ նվագախմբի հետ Վինիպեգում Կանադայի 150-ամյակի տոնակատարության ժամանակ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.